Դատախազը եկել էր ինձանից գանգատվելու՝ Փաշինյանին նեղացնում եմ․ Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ, հասարակական գործիչ Արմինե Ադիբեկյանի դեմ հարուցված քրեական վարույթի գործով դատական նիստի ընթացքում դատախազը ներկայացրեց ,թե որն է համարում «բռնության կոչ», իսկ ահա պատասխանող կողմը հիմնավորեց փորձաքննության արդյունքներով, որ Ադիբեկյանի կողմից արված գրառումն ամենևին էլ «բռնության կոչ» չէ։
«Անկեղծ ասած՝ շատ զարմացա դատախազի միջնորդության վրա։ Կողմերն ունեն ապացույցներ ներկայացնելու հնարավորություն, մինչդեռ դատախազն ասում է՝ օրենսգիրքն այլ բան է ասում։ Ավելի քան ակնհայտ էր մեղադրյալի հարցաքննության արդյունքում,թե առհասարական մեղադրանքի հիմնավորվածության աստիճանը որն է։ Ցավոք, մոտենում է ավատին այս կարևոր գործը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ադիբեկյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Թե ինչ որոշում կկայացնի դատավորը, ինքը՝ Արմինե Ադիբեկյանը, կանխատեսել չի կարող։
«Դատական համակարգն այնպես է կառուցված, որ մինչև վերջին պահը չես կարող իմանալ,թե ում փաստարկներն ավելի գերակշռող կլինեն և ինչ դատավճիռ կսանանք»,- ասաց նա։
Անդրադառնալով իր գրառման մեջ «բռնության կոչ» չպարունակելուն, Ադիբեկյանն ասաց․ «Իրականում դա այնքան ակնհայտ փաստ է ,որ ցանկացած միջնակարգ կրթությամբ մարդ պետք է կարողանա տարբերել պնդումը, եզրակացությունը և կոչը։ Գոյություն ունեն շեշտադրական,բովանդակային, լեզվաբանական ձևակերպումներ, որոնցից կարդացողը, լսողը հասկանում է , թե կոչ եղել է,թե՝ ոչ։ Եվ քանի որ,իմ լսարանից ոչ ոք դա չի ընկալել որպես կոչ , անհասկանալի է, թե մեղադրող կողմն ինչի հիման վրա է դա բնութագրում որպես կոչ»։
Ադիբեկյանը մեկնաբանելով դատախազի մեղադրական եզրակացությունն ընթերցելուն, ընդգծեց, որ սպասում էր ավելին։
«Սումգայիթի ջարդերի շրջանակներում և՛ դատական գործերը, և՛ մեղադրանքները կարդացել եմ, անկեղծ ասած՝ մի քիչ ավելի բարձր կարծիքի էի մեր համապատասխան մարմինների պրոֆեսիոնալիզմի մակարդակից։ Այս քրեական գործը վերածվել էր բողոքի գրքի։ Իմ ֆեյսբուքում ինչքան իրենց համար անդուր գրառումներ կան,լրիվ մտցրել էին մեջ։ Տպավորություն է, որ դատախազը եկել էր ինձանից գանգատվելու առ այն, որ ես Փաշինյանին նեղացնում եմ՝ մոռանալով, որ ես որպես ՀՀ քաղաքացի իմ իրավունքի մեջ եմ և ես ունեմ իրավունք քննադատել և կարծիք հայտնել իշխող մարմինների և անձանց մասին։ Դա քրեորեն պատժելի արարք չէ։ Թե ինչու է դատախազը եկել և գանգատներ ներկայացնում իմ` Փաշինյանին չսիրելու վերաբերյալ, ինձ համար անհասկանալի էր»,- հավելեց Ադիբեկյանը։
Ադիբեկյանը նշեց, որ իր դիրքորոշումը հայտնել է դատարանում և կսպասեն դատավորի որոշմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ դատախազի՝ Ադիբեկյանը վիրավորել է մի շարք պաշտոնատար անձանց արժանապատվությունը
- Իմ՝ ոչ իրավաբանի կարծիքով, այստեղ գործ չկա, պետք էր կարճվեր. Ադիբեկյան
- Արմինե Ադիբեկյանի նկատմամբ զավեշտալի հիմքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. Մելիքյանի միջնորդությունը
- Մամիջանյան. Արմինե Ադիբեկյանն ամենաշատը ջղայնանում է, որ դատի պատճառով մի քանի ժամով խաթարվում է արցախցիներին աջակցելու գործը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան