Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը դատական հայց կներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ։
«Սա այն որոշումն է, որին արդեն մեկ շաբաթ է ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը աջուձախ հղումներ տալով հայտարարում է ինչ-որ շահերի բախման մասին, չնայած այդ որոշմամբ շահերի բախում չի հայտնաբերվել: Իսկ այսօր էլ նաև զրպարտեց ինձ` ինչ-որ անհասկանալի թվեր հրապարակելով:
Սա որոշման էջն է` http://cpcarmenia.am/hy/decisions/page/20/
Սա էլ որոշմանը հղումը` http://cpcarmenia.am/files/legislation/355.pdf
Ինչպես արդեն նշեցի, զրպարտանքի մասով դատական հայց կներկայացնեմ: ԿԿՀ անդամների ընտրության թեման այսքանով համարում ենք փակված»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի հարցի քննարկմանն ԱԺ-ում Հայկուհի Հարությունյանը դիմել էր Արսեն Թորոսյանին. «Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ:
Որպես առողջապահության նախարար Ձեր պաշտոնավարման ընթացքում ինչպե՞ս է եղել, որ Ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրեց` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի»։
Արսեն Թորոսյանը իր ելույթում ասաց. «Շատ ափսոսում եմ, որ տիկին Հարությունյանի հերոսը չեմ եղել ու դժվար էլ թե լինեմ։ Բայց առնվազն, կարծես թե, հակահերոսն եմ, կշարունակեմ լինել, ինչը ինձ սփոփում է։
Տիկին Հարությունյան, մենք հավանաբար կհադիպենք դատարանում այն զրպարտանքի համար, որը դուք այստեղ հնչեցրիք։ Ցավոք, օրենսդրությունը չի նախատեսում այդ զրպարտանքի չափով հայցադիմում՝ 350 միլիոն դրամ, բայց օրենքով սահմանված չափով այդ հայցադիմումը կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական ու ընդդիմադիր պատգամավորները, որոնց նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել
- Պարոն Թորոսյան, ո՞նց է Ձեր կնոջ կազմակերպության պայմանագրի արժեքը հասել 350 միլիոնի. Հայկուհի Հարությունյան
- Համոզված եղեք՝ ընտրությունների արդյունքում միաձայն իշխող կուսակցության կողմից դուք չեք ընտրվի.Գառնիկ Դանիելյանը՝ Հայկուհի Հարությունյանին
- Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգ․Հայկուհի Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան