Ի՞նչ կա դասագրքերում, ի՞նչ ենք մենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն. Բագրատ Սրբազան
«Ոչ ոք չի կարող մեզ հաղթել՝ ո՛չ աշխարհաքաղաքական շարժեր, ո՛չ չգիտեմինչ տեսակի ուժեր, եթե մենք մեզ չպարտվենք։ Մենք մեզ ենք պարտվել, մենք մեր գիտակցությանն ու գոյությանն ենք պարտվել, մեր արժեքների փոփոխությանն ենք պարտվում»,- իր քարոզում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նաև նշել է. «Վերցրեք մեր դպրոցները, այս վերջին շրջանին շատ խոսվեց դասագրքերի մասին։ Ի՞նչ կա այնտեղ։
Ես սրա մասին զգուշացրել եմ դեռ տարիներ առաջ․ ի՞նչ ենք մենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն։ Ի՞նչ ենք ուսուցանելու։ Ինչպիսի՞ մարդ ենք ուզելու կերտել․ անհասկանալի իրավունքներով և պարտականություններով գոյությո՞ւն, անդեմ զանգվա՞ծ, թե՞ արժեքով ապրող մարդ։
Մենք մա՞րդ ենք կերտելու՝ համագործակից Աստծու հետ, թե՞ ինչ-որ երևույթներ, որոնք ոչ գույն ունեն, ոչ սեռ ունեն, ոչ դեմք ունեն, ոչ հիմք ունեն և ոչ էլ գիտեն, թե ինչի համար են այս աշխարհ եկել»։
Հարակից հրապարակումներ`
- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը
- Արցախի մեր քույրերին ու եղբայրներին հաց ու տաք անկյուն տրամադրելը չէր մեր առաջնահերթ գործը, դա մեր մեղքերի հետևանք է. Բագրատ Սրբազան
- Եթե Արցախի կորստյան հետ հաշտվենք, ոչ ճշմարտություն կունենանք, ոչ արդարություն, ոչ խաղաղություն. Բագրատ Սրբազան
- Երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարություն չկա. Բագրատ Սրբազան
- Արցախը մեռած չէ, այլ ննջում է․ Բագրատ Սրբազան
- Մենք նախընտրեցինք որբախնամությունը, քան թե հայրենապահպանությունը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. «Ծաղրում են «հայու գենը»
- Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են դուրս բերել պատմության նոր դասագիրքը դպրոցներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան