Նա իրեն հերոսաբար պահեց. Բրյանսկի դպրոցում կրակոցներից իր մարմնով երեխաներին պաշտպանած ուսուցչուհին հայ է
Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ երեխաներին պաշտպանած կենսաբանության ուսուցչուհին 26-ամյա Օֆելյա Մկրտչյանն է։ Այս մասին «Info24»-ի հետ զրույցում ասել է գիմնազիայի նախկին սան Ալեքսանդր Սիմոնովը։
«Օֆելյան, երիտասարդ ուսուցչուհին... նրան կրակել են»,- ասել է նա։
Ավելի վաղ դպրոցում մահացած աշակերտուհիներից մեկի ընկերն ասել էր, որ կենսաբանության ուսուցչուհին դպրոցականներին կրծքով պաշտպանել կրակոցներից։ Ուսուցչուհին վիրավորվել է և այժմ հիվանդանոցում է։
Գիմնազիայի սաներից մեկն անանուն մնալու պայմանով «Metro»-ին պատմել է, որ կենսաբանության ուսուցչուհի Օֆելյա Էդվարդին հարձակման ժամանակ իրեն հերոսաբար է դրսևորել։ Ինքը՝ ուսանողուհին, դա չի տեսել, բայց այդ մասին լսել է ականատեսներից։
«Կրակոցներըը եղել են նրա դասի ժամանակ։ Իր մարմնով ծածկել է երեխաներին, ինչի պատճառով էլ վնասվածք է ստացել։ Նա հիանալի ուսուցչուհի է, միշտ ամեն ինչ անում է երեխաների համար, նա շատ երիտասարդ է, նոր է սկսել աշխատել դպրոցում՝ երեք-չորս տարի է: Նա բոլորի համար հերոսուհի է, մենքանդադար նրան աջակցության խոսքեր ենք գրում»,-պատմել է սանը։
Հրաձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի Բրյանսկի թիվ 5 մարզադահլիճում։ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ 14-ամյա աղջիկը ուսումնական հաստատություն է բերել պոմպային որսորդական հրացան, որից կրակել է դասընկերների վրա։ Արդյունքում երկուսը մահացել են (մեկը՝ կրակողը), հինգ տուժած տեղափոխվել է բուժհաստատություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան