Գագիկ Ոսկանյանին Բաքվում դատապարտեցին 18 տարվա ազատազրկման
Ադրբեջանցի զինծառայողների կողմից գերվարված Գագիկ Ոսկանյանի գործոբ Բաքվում այսօր հայտարարվեց դատական քննության ավարտը։
Մեղադրող դատախազը Ոսկանյանի համար այսօրվա առաջին կեսին տեղի ունեցած նիստում պահանջեց 18 տարվա ազատազրկում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դատախազը հայտարարել է, որ նրա մեղքն ամբողջությամբ հաստատված է։
Մաղադրող դատախազը պահանջել է, որ պատժի առաջին հինգ տարիները Ոսկանյանն անցկացնի անազատույան մեջ, ապա ուղղիչ հիմնարկում։ Պատժի կրումից հետո նա պետք է արտաքսվի Ադրբեջանից։
Դատարանը 18 տարվա ազատազրկման դատապարտեց Ոսկանյանին։
Ադրբեջանը Ոսկանյանին մեղադրում է այս տարվա օգոստոսի 16-ին Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։
Գործով իբր տուժող է ներգրավված հինգ քաղաքացի՝ Էլվին Հուսեյնզադեն, Իսրաֆիլ Մամեդովը, Խայալ Դաշդեմիրովը, Ալի Քերիմովը և Թոֆիկ Իսմայիլովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն նախնական տվյալներով ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզվա ծ հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան