Կառլեն Սիմոնյանն Ալենից ավելի լավ անձնավորություն է. Գուրգեն Արսենյան
«Կոռուպցիան առկա է երկիր մոլորակի բոլոր պետություններում իր չափով, ձևով, հասարակությունների ողջամտությունից է կախված, թե ինչ պայքար են մղում այդ երևույթի դեմ»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Նա նշեց, որ 2018 թվականից հետո Հայաստանում խաղի կանոնները փոխվել են, փոխել է այն քաղաքական թիմը հայ ժողովրդի աջակցությամբ, որն այսօր որպես քաղաքական մեծամասնություն նստած է։
«Ես 4 գումարումների ԱԺ պատգամավոր լինելով՝ այս դահլիճում ականատես եմ եղել տարբեր տեսակի պետական իշխանության մարմինների կողմից իրականացված գործողությունների, որի խորքային իմաստը եղել է կոռուպցիան, սակայն ներկայացվել է որպես հրապարակային, հանրային, պետական շահերի տեսանկյունից բխող։ Օրինակի համար ուզում եմ հիշեցնել Հայաստանում տեղի ունեցած այնպիսի երևույթ, որը վերաբերում էր ճանապարհներին արագաչափերի տեղադրմանը ու դրա հետ կապված բացատրություններին։ Այդ ժամանակ համապատասխան մարմինները հռչակեցին, որ սա փրկություն է, այլևս Հայաստանում վթարներն էականորեն կպակասեն, այնքան բաց ու ազնիվ են, թափանցիկ, հայտարարում են մրցույթ, որին անպայման պետք է մասնակցի արտասահմանյան կազմակերպություն։
Չգիտեմ՝ որտեղից գտան այդ շվեդական կազմակերպությանը, որը հաղթեց ու անհետացավ։ Մրցույթից հետո կազմակերպությունը ստացավ այլ տերեր, նաև ծպտյալ բաժնետերեր, իսկ շվեդական կազմակերպությունն անհետացավ։
Հիշեցնեմ՝ Հյուսիս-հարավ գլոբալ ծրագիրը, որի ամեն հատվածի համար հայտարարում էին տենդեր։ Ասեմ՝ այս դահլիճում նստած, մինչև տենդեր հայտարարելը, արդեն գիտեինք, ով է հաղթելու, ում է տրված այդ մասը»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա նշեց, որ հիմա դահլիճում նստած են պատգամավորներ, 99 տոկոսի վերաբերյալ երաշխավորում է, որ ապրում են աշխատավարձով ու երբեմն աշխատավաձը չի էլ բավականացնում։
«Այն մարդիկ են, ովքեր Հայաստանում օրենքներն են ընդունում, մեդիա դաշտում նրանց մասին թեզեր են հնչում»։
Օրինակ, ԱԺ նախագահի եղբոր՝ Կառելն Սիմոնյանի հետ կապված աշխատանքային գործունեությունը։
Կառլեն Սիմոնյանին ճանաչում եմ 15 տարուց ավելի, իմ ճանաչած ամենակրթված, ամենաբարեկիթր, Ալենից ավելի լավ, կներեք, անձնավորություն է, որի հետ շփման ժամանակ ստանում ես բացառիկ դրական էմոցիաներ, ռումիներեն էլ գիտի։
Այդ մարդու մասնագիտական աշխատանքի հետ կապված... որոշվել էր, որտեղ ինքը աշխատում է, ինչ- որ շինարարական տենդեր էր հաղթել, կոռուպցիայի վատ դրսևոսրում էր։ Այդպես չէ»,- ասաց Գուրգեն Արսենյանը։