Դատախազությունն ուսումնասիրում է Դիաննա Գասպարյանի սկեսուրի ապօրինության մասին հրապարակումը
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հետք»-ի հրապարակումը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ «Հետք»-ը մասնավորապես գրել էր.
«Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:
Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: Այնտեղ շինարարությունը եռում է: Մի հատվածում բետոնացման աշխատանքներ են կատարվում, մյուս հատվածում՝ հողային: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:
«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը»։
Հրապարակումից հետո կարծիք հնչեց, որ Դիաննա Գասպարյանը պետք է հրաժարական տա։ Սակայն վերջինի մամուլի խոսնակը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ նման հարց չի քնարկվում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան