Ժաննա Ալեքսանյան. Նսեմացնելը ՔՊ-ի գլխավոր արժանիքն է, հատկապես երբ դաբրոն առկա է
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ իրականացրած արշավին, գրում է.
«Երեկ ականատես դարձանք, թե ինչպես էին քպականներն իշխանության իրենց բարձունքներից նսեմացնում Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին։
Նսեմացնելը ՔՊ-ի գլխավոր արժանիքն է, հատկապես երբ դաբրոն առկա է, աննախադեպ մի պատրաստակամությամբ են լծվում այդ գործին։ Հատկապես ագրեսիվ էին թագուհու հավակնություններով կանայք։
Ի պատիվ Հայկուհու պետք է ասել, որ ցուցաբերեց բարձր ինքնատիրապետում, զսպվածություն և խոսքի կուլտուրա, թույլ չտալով, որ վիրավորանքն իրեն հասնի։ Բայց չգիտեմ, թե ինչ կարժենա այդպիսի զսպվածությունը իր առողջության համար։ Ամեն դեպքում խորհուրդ կտամ թեթև տանել և հեռու մնալ էկոլոգիապես վնասակար միջավայրից»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն չի մասնակցի Հայկուհի Հարությունյանի քվեարկությանը. Կոնջորյան
- Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին
- Պարոն Թորոսյան, ո՞նց է Ձեր կնոջ կազմակերպության պայմանագրի արժեքը հասել 350 միլիոնի. Հայկուհի Հարությունյան
- «Հրապարակ». ԱԺ ՔՊ-ական զանգվածը այսօր, ամենայն հավանականությամբ, չի ընտրի Հայկուհի Հարությունյանին
- Համոզված եղեք՝ ընտրությունների արդյունքում միաձայն իշխող կուսակցության կողմից դուք չեք ընտրվի.Գառնիկ Դանիելյանը՝ Հայկուհի Հարությունյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան