ԿԳՄՍ նախարարը չպատասխանեց հարցին, թե քանի ուսուցիչ է 400 հազար դրամ աշխատավարձ ստանում
«Արդեն իսկ 4000 ուսուցիչ ստանում են բարձրացված աշխատավարձ և այն ներառում է 200 հազար դրամ դրույքաչափը, 30-50%-ի հավելավճարները, ունենք նաև բազմաթիվ ուսուցիչենր, որոնք նաև տարակարգ ունեն և դրանով հավելումներ են ստանում մինչև 50%»,-կառավարության դիմաց կազմակերպած ճեպազրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նման պատասխան տվեց լրագրողի հարցին, թե չկա որևէ ուսուցիչ, որը ստանում 400 հազար դրամ աշխատավարձ։
Անդրեասյանը լրագրողից հետաքրքրվեց, թե որտեղից իրեն նման տեղեկատվություն, բայց նաև չպատասխանեց հարցին, թե քանի ուսուցիչ է ստանում 400 հազար դրամ աշխատավարձ։
ԿԳՄՍ նախարարը շարունակեց թվարկել ուսուցիչներին տրվող հավելավճարները՝ հայտնելով, որ բնագիտական առարկաներ դասավանդողները 25 % հավելավճար են ստանում իսկ գյուղական բնակավայրերում բոլոր ուսուցիչներին տրվում է 50 % հավելավճար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան