Այսօր ես շեկուհի եմ, վաղը տեսնենք՝ որ Իվետան եմ լինելու. Իվետա Մուկուչյան
Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը փոխել է մազերի գույնը՝ դառնալով շիկահեր։
«Կյանքը հետաքրքիր է։ Կյանքը մի այնպիսի բան է, որ մի օր դու կարմիր գորգի վրա դիցուհի ես, մյուս օրը ցանկանում ես շիկահեր լինել, մյուս օրը դու դեպրեսիայի մեջ ես և ուզում ես միայն ուտելիք պատվիրել, գլխիդ կոս անել, անկողնում մնալ և դիտել ֆիլմեր, իսկ մյուս օրն առավոտյան քո ուրախ պարն ես պարում և ցանկանում փոխել աշխարհը։ Շատ հետաքրքիր է կյանքը։ Այսօր ես շեկուհի եմ, վաղը տեսնենք՝ ինչ եմ լինելու, ով եմ լինելու, որ Իվետան եմ լինելու», -ինսթագրամի սթորի բաժնում գրել է նա։
Հաջորդ նկարով նա ողջունել է նոր «կարգավիճակը». «Hello blondine»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան