ՔՊ-ն չի մասնակցի Հայկուհի Հարությունյանի քվեարկությանը. Կոնջորյան
Դեկտեմբերի 6-ից Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք չեն մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի քվեարկությանը։
Քվեարկությունը փակ է։
Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն է եղել 2019 թվականից մինչև 2023 թվականի նոյեմբերի 19-ը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու է նաև Նարինե Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին
- Պարոն Թորոսյան, ո՞նց է Ձեր կնոջ կազմակերպության պայմանագրի արժեքը հասել 350 միլիոնի. Հայկուհի Հարությունյան
- Համոզված եղեք՝ ընտրությունների արդյունքում միաձայն իշխող կուսակցության կողմից դուք չեք ընտրվի.Գառնիկ Դանիելյանը՝ Հայկուհի Հարությունյանին
- Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգ․Հայկուհի Հարությունյան
- Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովով ՔՊ խմբակցության 25 պատգամավոր է անցել. Հայկուհի Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան