ՔՊ-ական ու ընդդիմադիր պատգամավորները, որոնց նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել
2020-23 թվականներին Ազգային ժողովի պատգամավորների կամ փոխկապակցված անձանց նկատմամբ 18 վարույթ է հարուցվել: Ազգային ժողում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկմանն ասաց թեկնածուներից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Նարինե Ավետիսյանը։
«Սրանք միայն վերաբերում են շահերի բախում, անհամատեղելիություն և այլն։ Ունեցել ենք ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ կապված վարույթ, 2021-ին հինգ պատգամավորի հետ կապված հարուցված վարույթ է եղել` Հայկ Սարգսյան, Անի Սամսոնյան, Արսեն Միխայելով, Հակոբ Սիմիդյան, Վահե Ղալումյան, իսկ 2022-ին երեք վարույթ է հարուցվել կրկին Վահե Ղալումյանի, Արթուր Մանուկյանի ու Հայկ Գևորգյանի նկատմամբ», - նշեց Ավետիսյանը:
Նա հայտնեց, որ 2020 թվականին վարույթ է եղել Գագիկ Ծառուկյանի հետ կապված, 2023 թվականին ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի, Խաչատուր Սուքիասյանի, Գուրգեն Արսենյանի հետ կապված վարույթներ են հարուցվել: Իսկ ընդդիմադիր պատգամավորներից վարույթներ են հարուցվել Աննա Գրիգորյանի, Գեղամ Նազարյանի ու Արմեն Չարչյանի մասով, ընդ որում, Արմեն Չարչյանի հետ կապված եղել է երկու վարույթ:
Նարինե Ավետիսյանը նշեց, որ ունեցել են վարույթներ, որոնք կարճվել են, որոշակի պատասխանատվության, տույժի տեսակներ չեն կիրառվել, եղել են վարույթներ, որոնք կասեցվել և դատախազություն են ուղարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Պարոն Թորոսյան, ո՞նց է Ձեր կնոջ կազմակերպության պայմանագրի արժեքը հասել 350 միլիոնի. Հայկուհի Հարությունյան
- Համոզված եղեք՝ ընտրությունների արդյունքում միաձայն իշխող կուսակցության կողմից դուք չեք ընտրվի.Գառնիկ Դանիելյանը՝ Հայկուհի Հարությունյանին
- Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգ․Հայկուհի Հարությունյան
- Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովով ՔՊ խմբակցության 25 պատգամավոր է անցել. Հայկուհի Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան