Էս գլխից պետք է Ապարանում այդ շենքերը հողին հավասարեցնել. Փաշինյանի հանձնարարությունը
«Այսօր Սպիտակի աղետալի երկարշարժի հերթակնա տարելիցն է, որին զոհ գնացին մոտ 25 հազար մեր հայրենակիցներ»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը և կառավարության նիստի մասնակիցներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։
Կառավարությունն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը, որում ընդգրկված 40 նախագծերից միայն 4-ն է զեկուցվող։
Բնակելի տարածքներ նվիրելու մասին որոշման նախագիծը ներկայացնելիս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Ապարան քաղաքաքի Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհի 7 հասցեում գտնվող վթարային շենքերի փոխարեն Գարեգին Նժդեհի 36 հասցեում պետական միջոցներով 683 մլն դրամով կառուցվել է բազմնաբնակարան շենք՝ 43 բնակարաններով։
Հայտնելով, որ նախկին երկու շենքերը միասին 38 բնակարան էին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Այս որոշման արդյունքում 43 ընտանիքների 118 անձանց բնակարան կնվիրենք և ավել 5 բնակարաններից 3-ը կտրվի արցախյան պատերազմի զոհվածների ընտանիքներին և 2-ը երկարաշարժի ժամանակ բնակարանները վնասված ընտանիքներին։
«Մարդիկ մտնեն բնակարաններ՝ սոցիալական ցանցերում որակի հետ կապված տեսարններ չե՞ն հայտնվի»,-քաղաքակաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին հարցրեց Նիկոլ Փաշինյանը
Վերջինս հայտնեց, որ շենքը շահագործման է հանձնվել 2022 թվականին և կարիք կա նորից շրջայց կատարել, որպեսզի խնդիրներ չլինեն։
Հարցնելով, թե գործադիրի պատասխանատուները երաշխավորո՞ւմ է, որ նոր բնակարանները բաշխելուց հետո հին վթարային շենքերում մարդիկ չեն ապրելու՝ Փաշինյանն ասաց «Ընդորում, սա էս գլխից պետք է նախապատրաստել և ժամանակացույցով հստակ այդ շենքը հողին հավասարեցնել»։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին է. Վահան Թումասյանը ներկայացրել է չհրապարակված լուսանկարներ
- Քայլերթ և միջոցառում ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի
- Իսրայելում Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումը չի կայանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան