Եթե Սպիտակի հզորությամբ երկրաշարժ եղավ Երևանում՝ կլինի մեծագույն ողբերգություն. Նիկոլայ Գրիգորյան
Լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցը։ Ինչ դասեր քաղեցինք բնական այդ աղետից, արդյոք պետությունը և հասարակությունը պատրաստ են դիմակայելու նման աղետներին։ Panorama.am-ը դիմեց փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանին։
«Սպիտակի երկրաշարժն ամենաշատ ուսումնասիրված և հետազոտված երկրաշարժերից է։ Այդ երկրաշարժի դասերը քաղել է ամբողջ աշխարհը։ Մենք էլ ենք դասեր քաղել, բայց մեր քաղած դասերն այնքան էլ հուսադրող չեն։
Հիմնական խնդիր, որ այն ժամանակ կար, ամեն ինչի բացակայությունն էր, մենք ոչինչ չգիտեինք, և՛ պետական կառավարման մարմինները, և՛ բնակչությունը։
Սպիտակի երկրաշարժը մեր կարճ հիշողության արձագանքն է այն իմաստով, որ նույն տեղն էլի է երկրաշարժ եղել և երկար տարիներ այդ խզվածքի վրա երկրաշարժեր եղել են և մենք միշտ մոռացել ենք այդ մասին։ Նաև՝ Խորհրդային Միության ժամանակ՝ 1926թ.-ին 1946թ-ին էր տեղի ունեցել երկրաշարժ։ Բայց նույն ձևով էր Խորհրդային Միությունից գալիս օգնությւոնը՝ Մերձբալթիկայի, Միջին Ասիայի և Կովկասի համար, այն 170 ռուբլին էր յուրաքանչյուրի համար՝ առանց հաշվի առնելու սեյսմիկ վտանգը։
Մեր մոտ սեյսմիկ վտանգը սխալ էր գնահատված՝ մինչև 7 բալ, բայց ցույց տվեց, որ10-ը բալ կարող է տեղի ունենալ։ Մենք ընդհանրապես չէինք գնահատել սեյսմիկ ռիսկը։ Մենք պատրաստ չէինք, ամբողջ աշխարհը հավաքվել էր Հայաստանում և միայն մեկ շաբաթ հետո ենք պարզել, որ 54 գյուղ լրիվ ավերված է։
Այդ ընդհանուր մոռացության մեջ մի շատ կարևոր բան կար, որ մեզ ուժ տվեց՝ մենք զգացինք, աշխարհի շունչը, բարությունը, նրա մեկնած օգնության ձեռքը»,-ասաց Նիկոլայ Գրիգորյանը
Panorama.am-Բնակչության իրազեկվածության բացակայությունը ինչքանո՞վ ազդեց աղետի մեծության վրա։
Ն. Գրիգորյան- Մոտ 40 %-ով հնարավոր է նվազեցնել զոհերի թիվը, եթե դու ունես իրազեկված բնակչություն և կառավարման մարմին։ Իրազեկվածությունը՝ պատրաստվածություն է, դիմակայունություն է, որն ամենակարևորն է...
Քաղաքական կամք է պետք և բավական լուրջ ֆինանսական միջոցներ հին բնկաֆոնդի խնդիրը լուծելու համար։Եթե այդ հզորությամբ երկրաշարժ եղավ Երևանում, ես այն բարձրաձայն չեմ ուզում արտահայտել, բայց կլինի մեծագույն ողբերգություն մեր ազգի, պետության, ժողովրդի համար։
Հարցազրույցի մանրամասները՝ ձայնագրությունում։
Զրուցեց՝ Ա. Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էս գլխից պետք է Ապարանում այդ շենքերը հողին հավասարեցնել. Փաշինյանի հանձնարարությունը
- Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին է. Վահան Թումասյանը ներկայացրել է չհրապարակված լուսանկարներ
- Քայլերթ և միջոցառում ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի
- Իսրայելում Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումը չի կայանա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան