Քաղաքական 15:04 07/12/2023 Հայաստան

Փաշինյանը, ինչպես միշտ, խուսափեց Արցախ, Արցախի ինքնորոշում բառերն արտաբերելուց. Օհանյան

«ՔՊ-ի ապագա կա ապագա ծրագրում Արցախի համար ապագա չկա։ Նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր»,- նշում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

Նա ասում է, որ երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ժամանակ կառավարության ղեկավարը, փաստացի, խուսափել է իմ հարցի պատասխանը հնչեցնելուց։

«Եվ քանի որ կառավարության հետ հարց ու պատասխանի ձևաչափը հնարավորություն չի տալիս հարց տվողին ներկայացնել իր ամփոփիչ առարկությունը, և վերջին խոսքը պատասխանողն է ասում, հարկ եմ համարում արձանագրել․

1․ Կառավարության ղեկավարը, ինչպես միշտ, խուսափեց Արցախ, Արցախի Հանրապետություն, Արցախի ինքնորոշում բառերն արտաբերելուց՝ ուղղակի վախենալով բարձրաձայն ընդունել խորհրդային միության օրենքներով Արցախի ինքնորոշման փաստը։

2․ Փաստորեն, նա նաև հաստատեց, որ Արցախի Հանրապետության ապագայի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ մի ռազմավարություն չունի․  նրանց «ռազմավարական անելիքն է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ամրապնդելը», և նրանց ծրագրերում Արցախի համար ապագա չկա։

Այդ դեպքում հարց է առաջանում․ ինչո՞ւ էին Ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում խոստանում , որ «Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ»։

Ինչո՞ւ էր գնում Արցախ ու հայտարարում, որ Արցախը Հայաստանը է և վերջ։ Ինչո՞ւ էր Շուշիում տրնգի պարում, երբ ընդամենը ամիսներ անց Արցախի ժողովրդի փոխարեն որոշում էր կայացնելու ու հանձներ Արցախը՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Միանշանակ ուզում էր ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովրդի գլուխը ինքն է, սակայն իր անգրագիտության պատճառով հանձնեց, հայաթափեց Արցախը և դեռ փորձում է սահուն խուսափել պատասխանատվությունից՝ ցանկանալով լռեցնել բոլորին, ովքեր հիշեցնում և հիշեցնելու են՝

- ում իշխանության ժամանակ սկսվեց պատերազմը՝ 2020 թ․,
- ով ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ 2020 թ․,
- ով հրահանգ տվեց ետ քաշել հայկական զորքերը այն դիրքերից, որտեղ կանգնած էին նրանք՝ այն դեպքում, երբ  նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 1-ին կետում ամրագրված է․ «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»․ ով տվեց այդ հրահանգը՝անտեսելով այն փաստը, որ յուրաքանչյուր սանտիմետր հողակտորը հետագայում հիմք է հանդիսանալու սահմանազատման, սահմանագծման համար՝ 2020-2023 թթ․,

- ում իշխանության օրոք ադրբեջանական զորքերն անարգել ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և դիրքավորվեցին, ինչպես իրենց էր հարմար ՝ 2020-2023 թթ․,

- ում կառավարման տարիներին Ադրբեջանը շրջափակեց Արցախը և ամբողջովին հայաթափեց այն՝ ցեղասպանության, էթնիկ զտումների բացահայտ քաղաքականությունն իրականացնելով՝ 2022-2023 թթ․։

Պատասխանն ակնհայտ է՝ պարզ իրականություն, աքսիոմա․ 2018 թ․ մայիսից մինչև այսօր նրանք՝ քպ-ն է իշխանության ղեկին, և նա է գերագույն պատասխանատուն։

3․ Հայաստանի ներկայիս իշխանության կողմից  Արցախի նկատմամբ անտարբերության մտքին երեկ կառավարության ղեկավարը հակադարձեց մեկ բառով՝ երախտամոռություն՝ թերևս նկատի ունենալով և փորձելով շահարկել այն սոցիալական աջակցությունը, որ Հայաստանի Հանրապետությունը տրամադրել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝  Արցախի կործանման պահին և կործանումից հետո։ Սակայն այդ աջակցությունը ոչ նրանն է, ոչ էլ իշխանությանը, այլ ողջ ժողովրդինը, ժողովրդի հարկերն ու նվիրատվությունը։

Եվ փաստացի, կառավարության ղեկավարը, չկատարելով իր խոստումները՝ Հայաստանի
Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր ներկայացնելով, այսօր փորձում է կոմպենսացնել սոցիալական ծրագրերով։

Հիմա ո՞վ է երախտամոռը։

Անկասկած նա, ով ոչ միայն խոստանում և չի կատարում, այլ  նաև հրաժարվում է իր խոսքերից։

Այստեղից պարզ հետևություն՝ քպ-ի ապագա կա ապագա ծրագրում Արցախի համար
ապագա չկա։ Նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր, այնինչ ստեղծված աղետալի իրավիճակում պարտավոր էին ընդունել իրենց սխալները և կամ հեռանային, եթե հասկանում են՝ ինչ է արժանապատվությունը, կամ հետևողականորեն ռազմավարություն իրականացնեին նշված ուղղություններով․

- Արցախյան հակամարտությունը ավարտված չէ, Ադրբեջանն իր հանցավոր գործողություններով ավելի է խորացրել այն և պետք է խստորեն պատասխանատվություն կրի միջազգային նորմերի համաձայն,
-Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանել բոլոր ինստիտուտների գործունեությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Արցախի ժողովրդի կարգավիճակի և հետվերադարձի հարցի վրա,
-բանակցություններն ընդունված և ընդունելի ձևաչափով այլընտրանք չունեն։

Արցախի հարցը չի փակվել, և դրա կարգավորման ռազմավարության մշակման
պատասխանատուները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններն են։ Այստեղ հապահեղը կործանարար կլինի Արցախի համար և Արցախը հանձնողի, հայաթափողի խարանը  ընդմիշտ կմնա Հայաստանի այսօրվա իշխանության ճակատին՝ գրվելով հայոց հազարամյա պատմության մեջ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}