Սոմալիի նախագահի որդին Ստամբուլում մարդ է սպանել
Ստամբուլում առաքիչը մահացել է գրեթե մեկ շաբաթ անց, այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել Սոմալիի նախագահի որդուն տեղափոխող մեքենան։ Այդ մասին գրում է smi24.kz-ը։
Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Ստամբուլի կենտրոնում՝ Քենեդիի մայրուղում։ 38-ամյա առաքիչ Յունուս Գեչերը մոտոցիկլետով սկսել է դանդաղեցնել թունելի ելքի մոտ՝ ճանապարհի եզրին կանգ առնելու համար։ Նույն ուղղությամբ ընթացող մեքենան, որի ղեկին եղել է Մոհամեդ Հասան Մահմուդը, բախվել է մոտոցիկլետին, իսկ Գեչերը հարվածից հետո շպրտվել է ճանապարհի վրա։
Գեչերը մահացել է հիվանդանոցում՝ չնայած բժիշկների ջանքերին։ Առաքիչի ընկերները, պատմեցին, որ տղամարդը թողել է երկու երեխաների, որոնցից մեկը հաշմանդամ։ Նրանք պնաև պատմել են, որ տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունների համաձայն՝ վթարի ժամանակ Մահմուդի մեքենան չի փորձել արգելակել։ Նրանք պահանջում են ձերբակալել Մահմուդին՝ որպես Գեչերի մահվան մեղավորի։
Հարակից հրապարակումներ`
- Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկվածներից մեկը հիվանդանոցում մահացել է
- Ստամբուլում ձերբակալել են Շամիլ Ամիրովին
- Ստամբուլում ուժգին փոթորիկ է սպասվում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան