«Փաստ». Հիշեցնել փաշինյանական «բռնված» ստերը
«Փաստ» օրաթերթը գրում է.
Թեպետ համարվում է, որ սուտ ասողի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ, բայց մեր կոնկրետ իրականությունը որոշ «ճշգրտումներ» է պահանջում «ոտքի կարճության» պահով: Նիկոլ Փաշինյանը տակավին շարունակում է պաշտոնավարել, իսկ լեզուն... Դե, գիտեք: Ուստի, ժամանակ առ ժամանակ արժե, թեկուզ «պրոֆիլակտիկայի համար», հիշեցնել փաշինյանական «բռնված» ստերը: Թերթի մի քանի համարի ծավալը չի բավարարի ամենը թվարկելու համար, հետևաբար՝ այս անգամ փաշինյանական «բռնված» ստերի այս յոթնյակի թվարկմամբ բավարարվենք:
Եվ այսպես. վերացնել «կարմիր գծերն» ու ճանապարհային արագաչափերը (իրականում դրանք միայն ավելացել են), վերացնել «կուտակային կենսաթոշակային համակարգը» (իրականում իր կառավարության առաջին որոշումներից մեկը «կուտակայինի» կուտակման բազան ընդլայնելու մասին էր), զրոյացնել սպառողական և այլ, հատկապես գյուղատնտեսական վարկերը (ոչ մի նման բան, գիտեք, տեղի չի ունեցել), վերացնել կոռուպցիան (իրականում այն ի սկզբանե ախտահարել է «թավշյաներին», ընդունել է նոր ձևեր ու ծաղկում է, ինքն էլ վերջերս խոստովանեց, որ կոռուպցիան վերացված չէ), վերջ տալ հովանավորչությանը և ԽԾԲ-ին (իրականում պետական կառավարման համակարգում, իշխանության տարբեր մարմիններում և օղակներում բազմաթիվ են իշխանավորների «խնամի-ծանոթ-բարեկամ»-ները), կրճատել պետական պարտքը, զարգացնել տնտեսությունը, բարձրացնել բնակչության բարեկեցությունը (պարտքը գրեթե կրկնապատկվել է, աղքատությունը ավելացել է, տնտեսությունը խաղամոլա-ռեէքսպորտային «ասեղի» վրա է)»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան