Ֆիդանյան. Ու սենց քանի-քանի ճակատագրեր են խեղման վտանգի մեջ
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանցիների կողմից առևանգված Գագիկ Ոսկանյանի լուսանկարն ու գրել.
«Գագիկ Ոսկանյանն է, ում 4 ամիս առաջ Ջերմուկի դիրքերից ադրբեջանցիները գերեվարել էին: Հիմա էս տղու նկատմամբ բաքվում շինծու դատ է մեկնարկել: Հոդվածներից մեկի համաձայն ցմահ ազատազրկում կարող է լինել: Ու սենց քանի-քանի ճակատագրեր են խեղման վտանգի մեջ, երբ երկիրը ղեկավարում են սեփական քաղաքացիների անվտանգությունը չապահովվող ու թշնամու դեմ կզող ոչնչություններ: Եվ դեռ ինչքան ենք էս ամենը հանդուրժելու»։
Ադրբեջանը Ոսկանյանին մեղադրում է այս տարվա օգոստոսի 16-ին Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։
Գործով իբր տուժող է ներգրավված հինգ քաղաքացի՝ Էլվին Հուսեյնզադեն, Իսրաֆիլ Մամեդովը, Խայալ Դաշդեմիրովը, Ալի Քերիմովը և Թոֆիկ Իսմայիլովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն նախնական տվյալներով ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզվա ծ հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան