«Ավելներով կռվից» մանրամասներ է հայտնում ոստիկանությունը
Դեկտեմբերի 3-ին ժամը 16։26-ին հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքի կասկածանքով բուժօգնության է դիմել Կուրղինյան փողոցի մի բնակչուհի։
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը 12։20-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ ձեռքերին ու գլխին ավելով մի քանի անգամ հարվածել է հարևանուհին։
«Կինը հրաժարվել հաղորդում տալուց։ Փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե»,-հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան