Մարդիկ հազիվ հարյուրով են երթևեկում. Քաղաքացիները՝ տրանսպորտի թանկացման մասին
Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից հասցնելով 150 դրամի։ Օրեր առաջ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
Հնարավոր թանկացման վերաբերյալ Panorama.am-ը հարցում անցկացրեց՝ պարզելու քաղաքացիների կարծիքը։
Եղան մարդիկ, որ պատրաստ են ըմբռնումով մոտենալ ծառայության գնի բարձրացմանը, բայց հարցվածքների գերակշռող մասը դեմ է։ Ասում են՝ հիմնավորված չէ։
«Դեմ եմ, հիմնավորված չէ»։
«Գումարը կբարձրացնեն, բայց արդյո՞ք աշխատավարձերն էլ կբարձրանա»։
«Գումարային աճը խանգարում է միջին և ավելի ցածր դասակարգին»,-ասաց հարցվողների մեծամասնությունը։
«Մարդիկ հազիվ հարյուրով երթևեկում են»,-հակադարձեց մեկ այլ քաղաքացի։
Հարցման մասնակից մի կին էլ նշեց, որ ապրելակերպի մակարդակը ցածր է, չի կարելի բարձրացնել.
«Բացի այդ էլ 150 դրամով հարմար չի լինի»,-ասաց նա՝ ապա վախով նկատեղ՝ չդարձնե՞ն 200 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանից մեկնաբանում են ավտոբուսների ուղեվարձը թանկացնելու մասին լուրը
- Երևանի քաղաքապետարանը որոշել է թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ հասցնելով 150 դրամի. Դավիթ Խաժակյան