Բենիկ Գալստյան. Կա անձանց շրջանակ, որոնց կալանավորումն ավելի կարևոր նպատակ ունի այս իշխանությունների համար
«Երբ մարդիկ գալիս են, ինչ-որ մանր խնդիրների հետ կապված բողոքի ակցիաներ են անում, ոստիկանների կողմից լոյալություն կա։ Իսկ երբ մարդիկ փողոց են դուրս գալիս երկրի սուվերենության հետ կապված... այդ հարցով կարմիր գիծ կա քաշած, իրավապահ համակարգն աշխատում է շատ արագ ու «էֆեկտիվ», ի վերջո այդ ամենն ավարտվում է անձին արգելափակելով»,-ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը, որը մասնակցում էր «Հայաստանը՝ ապօրինությունների խաչմերուկ՝ մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ» թեմայով քննարկմանը։
Նրա խոսքով, կա անձանց շրջանակ, որոնց կալանավորումն ավելի կարևոր նպատակ ունի այս իշխանությունների համար։
«Այս իշխանությունները, ի տարբերություն մինչև 2018 թ. եղած իշխանությունների, ունեն մի կրեդո, նրանց հիմնական խնդիրը խոսելն է, խոսել-խոսել-խոսել, խոսքեր-խոսքեր-խոսքեր։ Այս պայմաններում նրանք դիտարկում են որպես կոնկուրենտ խոսում են ու մերկացնում նրանց ստերը։ Խոսքը վերաբերում է Արմեն Աշոտյանին, որն առնվազն 2018-ից բարձրաձայնում էր, որ Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած ոչ կոմպետենտ է, որդեգրել է մեղմ ասած անհասկանալի քաղաքականություն Արցախի հարցի հետ կապված։ Նա ամեն օր քննադատում էր Նիկոլ Փաշինյանին։ Աշոտյանին զրկեցին ազատությունից, նա չորս ամիս շփվում էր միայն իր պաշտպանների հետ»,-ասաց Բենիկ Գալստյանը։
Նրա խոսքով, խափանման միջոցի հիմքերը կարելի է գնահատել ծիծաղելի, տարօրինակ։
«Նույն իրավիճակն է նաև Գրիգորի Խաչատուրովի գործով։ Ընդ որում, Խաչատուրովը որպես պատերազմի բովով անցած մարդ վայելում է բարձր հեղինակություն։ Ես ունեմ պաշտպանյալ՝ Գերասիմ Վարդանյանը յոթ ամիս գտնվում էր կալանքի տակ։ Կալանքի հիմքերի մասին ես բան ասել չեմ կարող»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները