Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը. Գեղամ Մանուկյան
«Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին», -հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նշելով, որ Քրիստինե Վարդանյանի և Աննա Գրիգորյանի հետ է ծանոթացել փաստաթղթին՝ Մանուկյանը գրել է. «Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»:
Հարակից հրապարակումներ`
- Նորմա՞լ է՝ կորպուսի հրամանատարին տուռնիկի վրա նկարելը, թե՝ այ, ատեստացիա. Գեղամ Մանուկյան
- Ինչ իմաստ ուներ մինչև պատերազմը 107 մլրդ հատկացնել Հայաստան-Թուրքիա սահմանից Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգմանը. Մանուկյան
- Գեղամ Մանուկյան. Արտաքին հետախուզական ծառայության որևէ ներկայացուցիչ Ազգային ժողով չի եկել