«Ժողովուրդ». Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ներդնել էլեկտրոնային դատավարության համակարգ։ Այդ փոփոխությունների նախագիծը ներկայացված է Ազգային ժողով, և առաջարկվում է փոփոխություններ կատարել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերում։ Նշվում է, որ այդ համակարգի ներդրումը նպատակ ունի թեթևացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստելու էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական ու վարչական գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով պատշաճ կերպով և համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողություն ունենա նույն դատավարական հետևանքները, որը կունենար ավանդական եղանակով կատարված համանման գործողությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչպիսի պայքար է մղում ՔՊ-ն կոռուպցիայի դեմ
- «Ժողովուրդ». Իրականում կանանց թիրախավորում են հենց ՔՊ-ականները
- «Հրապարակ». Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից
- «Ժողովուրդ». Ովքեր են մասնակցելու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովին
- «Հրապարակ». Ոստիկանական զորքեր են տեղակայել Ալավերդու մատույցներում, որ ապօրինաբար ընտրվածին պաշտպանեն իր ընտրողներից
- «Ժողովուրդ». Ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են աջակցել Արազին
- «Հրապարակ». Շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ