«Սպասում եմ նրա ձայնը լսելուն». Լինդա Էուլջեքյան
«Սպասում եմ նրա ձայնը լսելուն. Թող դա շուտ լինի»։ X-ի (նախկին՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը՝ արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին տեղեկություններին։
Ըստ պաշտոնական հայտարարության, Ադրբեջանը ազատ է արձակելու 32 հայ գերու, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցու։ ԶԼՄ-ներում հրապարակված ցանկում 32 գերիների թվում է Վիգեն Էուլջեքյանը։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյան Շուշի է տեղափոխվել 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ։ Նա գերեվարվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ անց, երբ լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ մեքենայով Բերձորով գնացել է Շուշի՝ անձնական իրերը վերցնելու։
Մարալը նույնպես գերեվարվել էր։ Լիբանանի կառավարության ջանքերի շնորհիվ 2021 թվականի մարտին նա ազատվել է գերությունից։
Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
- Որ ադրբեջանցին հորս չսպաներ, մեր 32 տղաները պիտի Բաքվում մնայի՞ն․ ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի
- Անհայտ կորածի հայր. Բոլոր 32 գերիների անուն-ազգանուները դողացող սրտով կարդացի
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
- Ոստիկանություն. Մարալ Նաճարեանը նոր անձնագիր ստանալու համար կարող է անձամբ դիմել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան