Մենք այնքան երախտամոռ ենք, որ պիտի վերադառնանք Արցախ.Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Նիկոլն ասում է.«Ղարաբաղին մենակ թողնելու մասին արձագանքներին կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն»:
Երախտամոռ ենք, որ մեր Հայրենիքի մի մասը փոքրաթիվ, բայց հակահայերն են գրավել, մյուսը՝ քոչվոր, հայասպանները: Երախտամոռ ենք, որ համայն հայոց հաղթանակը որակեցիք «հանուն ոչնչի զոհվել», որդեկորույս մայրերին մեղավոր կարգեցիք...
Երախտամոռ ենք, որ «թավշյա հեղափոխությունը» ավելի կարևորեցիք, քան Հայրենիք ունենալը: Երախտամոռ ենք, որ 120000 հայերին պիտի զոհեիք իբրև թե 3000000-ին փրկելու համար: Երախտամոռ ենք, որ Արցախը պիտի տայիք, որ լավ ապրեիք, որ իբրև թե Հայաստանը փրկեիք:
Երախտամոռ ենք, որ Եռաբլուրը ողջերի քաղաքում մեռյալների քաղաք է, իսկ Եղբայրականը՝ պիղծերի ոտքի տակ: Երախտամոռ ենք, որ գոհությունից ճառագող աչքերով ԱՐՑԱԽԸ ճանաչեցիք ադրբեջանի կազմում ու «մենակ չթողնելով» հետևեցիք 21-րդ դարի գաղթին:
Մենք այնքան երախտամոռ ենք, որ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԱՐՑԱԽ»:
Հարակից հրապարակումներ`
- Այն, որ ալիևը մեր թշնամին է, փաստ է, բայց, որ նույնը կաներ, անում է ու կանի նիկոլը, չէիք ընկալում. Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Պարտավորություն ունենք թույլ չտալու փակվի Արցախի հարցը
- Քոչվորների ու նրանց առաջնորդ ալիևի, նիկոլի ու նիկոլների տոնն է նոյեմբերի 9-ին. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան