Իրավունք 17:41 08/12/2023 Հայաստան

Պետությունը կնոջը զրկել է մայրության նպաստից, ՄԻՊ-ն ամիսներ շարունակ հարցին լուծում չի տալիս

Երեխան արդեն հինգ ամսական է, բայց ծնողը մայրության նպաստ չի ստացել

Երեխան արդեն հինգ ամսական է, սակայն պետությունը ծնողին դեռ չի վճարել հասանելիք մայրության նպաստը։ Panoarama.am-ի խմբագրություն դիմած կինը պատմում է՝ պետական մարմինների դռները սկսել է ծեծել, էլեկտրոնային փոստերին նամակներ ուղարկել մինչև երեխայի ծնվելը։ Այսօր էլ նամակները դեռ ուղարկում է, դռները ծեծում է, բայց որևէ պետական մարմին չի կարողանում կամ չի ուզում խնդրին լուծում տալ։

«Փաստացի ոտնահարված է իմ իրավունքը։ Պետության կողմից նախատեսված մայրության նպաստը ես չեմ կարողանում ստանալ ոչ իմ մեղքով»,-Panorama.am-ին պատմում է կինը։

Պետական մարմինները՝ վարչապետի աշխատակազմ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ԿԳՄՍ նախարարություն, ՊԵԿ և այլն խոսքները մեկ արած մերժումներով են պատասխանում նրա նամակներին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ խնդրի մասին դիմումը ստանալուց ամիսներ անց քաղաքացու մատից փուշը չի հանել։

Ամեն ինչ սկսվեց այս տարվա մայիսից, երբ կինը մայրության նպաստ ստանալու  համար դիմում ներկայացրեց։ Միասնական սոցիալական ծառայութունից մերժեցին. «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության ուսումնսիրության արդյունքում  պարզվել է, որ շահառուն ունի «ժամանակավոր անաշխատունակության  և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով մայրության նպաստի իրավունք՝ որպես աշխատող անձ։ Հիմք ընդունելով վերագրյալը՝ հայտնում եմ, որ նպաստ նշանակելու վերաբերյալ հայցադիմումը մերժվում է՝ նպաստի այլ իրավունք ունենալու հիմքով։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է  դիմել գործատուին մայրության նպաստ ստանալու համար»։

Ի՞նչ է ասում օրենքը

Օրենքը սահմանում է, որ մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները: 

Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից:

Չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Նպաստը, որը կազմում է  156, 600 դրամ, նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացվում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվում։

Գործատուի՝ Խորիոգրաֆիայի պետական թատրոնի անունը կա, թատրոնը չկա

Խմբագրությանը դիմած կինը պահպանել է բոլոր սահմանված ժամկետները, ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, բայց...

Քաղաքացին համարվում է գրանցված աշխատող Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Իսկ Խորիոգրաֆիայի պետական թատրոնի անունը կա, թատրոնը չկա. ոչ լուծարվել է, ոչ գործում է։

«Դատական քաշքշուկների հետևանքով մինչ օրս չի լուծվել նաև իմ աշխատավարձի վճարման հարցը։ Ինչպես ասացի, չեմ կարողացել օրենքով սահմանված համապատասխան ժամկետում ստանալ մայրության նպաստ։ Ստացվում է, որ մի դեպքում ես զրկված եմ սոցիալական ծառայությունից նպաստ ստանալու իմ իրավունքից, քանի որ համարվում եմ գրանցված աշխատող, իսկ մյուս դեպքում ՀԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող  Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնից չեմ կարողանում ստանալ իմ աշխատավարձը, ինչպես նաև՝ պետությունից մայրության նպաստը»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնում է  քաղաքացին։

Նա դիմում-նամակ է ուղարկել Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոն, սակայն նամակը վերադարձվել է։ Դիմում նամակ է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, քանի որ Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնը գտնվում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ։

«Եթե թատրոնը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ, ինչու՞  նախարարությունը 2018 թվականից ոչինչ չի ձեռնարկել, օրինակ լուծարել, փակել, պատասխանատվության ենթարկել գործառույթները չկատարելու համար, կարգավորել թատրոնի բնականոն աշխատանքային ընթացքը,  թատրոնի և թատրոնի անձնակազմի ճակատագիրը հստակեցնելու համար»,-նշում է կինը։

Հաջորդաբար նա դիմում նամակներ է հղել ՊԵԿ նախագահին՝ ստանալու տեղեկատվություն, թե ո՞վ է հանդիսանում  Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնի ներկայիս ղեկավարը։

«Ստացել եմ պատասխան, որտեղ նշված է, որ թատրոնի տնօրեն է հանդիսանում Լիլիթ Փալանջյանը։ Հեռախոսազանգով կապ եմ հաստատել Լիլիթ Փալանջյանի հետ, ով պարզվում է՝ 2023 թվականի մարտի 22-ից ազատված է զբաղեցրած պաշտոնից և ունի ազատման հրամանը։ Հայտնվել եմ փակ շրջապտույտի մեջ»,-ասում է կինը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, նման խնդրի առաջին անգամ են հանդիպում։

«Միասնական սոցիալական ծառայությունից քաղաքացու հետ խոսել են։ Նախադեպը չունեցող իրավիճակի ենք հանդիպել, գուցե էլի կան նման խնդրի հանդիպած քաղաքացիներ, բայց մեր տիրույթում առաջին անգամ է հայտնվում։ Ծառայությունից առաջարկել են քաղաքացուն գրություն ուղարկել, որպեսզի հիմք ունենանք դիտարկելու խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ»,-ասաց Զառա Մանուչարյանը։

Սեպտեմբերի 12-ին քաղաքացին դիմել է ՄԻՊ գրասենյակ։ Հոկտեմբերի 10-ին ՄԻՊ գրասենյակից նրան հայտնել են, որ բողոքն ընդունել են քննարկման և դրա ուսումնասիրումը հանձնարարել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ատորաբաժանման մասնագետ Անի Մնացակայանին։

Խնդրի լուծման ընթացքի, այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Մնացականյանը  Panorama.am-ին հայտնեց, որ առանց քաղաքացու գրավոր համաձայնության չեն կարող տրամադրել տեղեկություն։

Նա քաղաքացուն հայտնել է, որ դեկտեմբերի 8-ի դրությամբ՝ այսինքն երկու ամսվա ընթացքում մեկ հարցում է ուղարկբել ԿԳՄՍ նախարարություն, ստացել են պատասխան։ Պատրաստվում են նամակ գրել նաև Աշխատանքի տեսչական մարմնին։ Կարելի է ենթադրել՝ այս տեմպով հաջորդ նամակը տեսչական մարմին կհասնի 2 ամիս անց, երբ երեխան արդեն յոթ ամսական կլինի։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}