ՔՊ խմբակցության պատգամավորը նույնիսկ մատ էր թափ տալիս ընտրված համայնքապետի վրա. Սյուզաննա Ավետիսյան
«Եթե մենք չունենք անկախ տեղական ինքնակառավարում և մարմինների աշխատանք, ապա չենք կարող առհասարակ մտածել ժողովրդավարության մասին»,- Այլընտրանքային նախագծերի խմբի նախաձեռնած «Մարդու իրավունքները՝ Հայաստանում» խորագրով քննարկմանն ասաց, հանրային գործիչ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը։
Անդրադառնալով Ալավերդու համայնքապետի՝ պաշտոնից հեռացման դեպքին՝ նա հայտնեց, որ ցավալի և նախադեպը չունեցող դեպք էր, որ Հայաստանի Հնարպետության պատմության ողջ ընթացքում նման դեպք չի գրանցվել։
«Աննախադեպ է, որ պետական իշխանությունը տեղական իշխանությունից այն զավթի քաղաքական քմահաճույքների համար»,-հայտնեց հանրային գործիչը՝ նշելով որ այդ ընթացքում ականատես են եղել մարդու իրավունքների ոտնահարման բազմաքիվ դեպքերի։
«Այսօր խոսել մարդու իրավունքներից և դրանց պաշտպանությունից՝ ուղղակի հեքիաթ է»,-ասաց Ավետիսյանը՝ շեշտելով որ այն ոչ միայն ՀՀ սահմանադրության այլ նաև միջացգային տարբեր հիմնարար օրենքների խախտում է։
Նա նաև տեղեկացրեց, որ Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի ժամանա ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորն նույնիսկ մատ էր թափ տալիս ընտրված համայնքապետի վրա
Հարակից հրապարակումներ`
- Բենիկ Գալստյան. Կա անձանց շրջանակ, որոնց կալանավորումն ավելի կարևոր նպատակ ունի այս իշխանությունների համար
- Ամոթալի է, որ միջազգային կառույցներն անտեսում են մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը. Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները