Տաթևիկ Վիրաբյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2024թ․-ի հունվարի 10-ին
Տաթևիկ Վիրաբյանի գործը դեռևս փակված չէ։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
«Այս փուլի դատական լսումներին քննարկվում է մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Հաշվի առնելով, որ Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառված էր տնային կալանք խափանման միջոցը, և այն հիմքերը , որոնք դատարանը դրել էր խափանման միջոց կիրառելու համար , վերացել էին, միջնորդեցի , որպեսզի վերացվի տնային կալանք խափանման միջոցն։ Դատարանի կողմից բավարարվեց միջնորդությունը,թեև գտնում եմ ՝ առհասարակ հիմքեր չկային այդ խափանման միջոցի կիրառման։Դատական նիստերը կշարունակվեն, որովհետև անձանց մեղսագրված արարքներում նրանց մեղավորության հարցը դեռևս պետք է դատարանում ապացուցվի կամ հերքվի»,-ասաց Բաբայանը։
Վիրաբյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2024թ․-ի հունվարի 10-ին, ժամը 13․00-ին։ Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորված է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։
«Այս գործով կան 11 մեղադրյալներ՝ պայմանավորված սեպտեմբերի 19-ի հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններով։ Մի մասի նկատմամբ մեղադրանքը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելն է, մյուս մասինը՝ խուլիգանությունը։ Տաթևիկ Վիրաբյանինը փոխեցին ՝դնելով խուլիգանություն և զանգվածային անկարգությունների կոչեր հնչեցնելու մեղադրանք»,- հավելեց փաստաբանը։
Ավելի վաղ Բաբայանը հայտնեց, որ Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից
Հարակից հրապարակումներ`
- Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից
- Տաթև Վիրաբյանն ազատ արձակվեց
- Վահան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ
- Տաթև Վիրաբյանը միակ քաղաքական բանտարկյալը չէ․ Լիլիթ Գալստյան
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Տաթևիկ Վիրաբյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան