ՔՊ-ականներն ընտրեցին ընդդիմության թեկնածուին
Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ:
Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 84-ը, և բոլորը կողմ են քվեարկել։
Հիշեցնենք, որ Մանվել Բադալյանի թեկնածությունն առաջադրել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել իրենց իսկ առաջադրած թեկնածուի քվեարկությանը, որը մեզ համար տարակուսելի է։ Արձանագրելու համար որոշեցի հայտարարել, մնացած հետևությունները թողնում եմ ձեզ»,- հայտարարեց պատգամավոր Հայկ Կոնջորյանը