Ինչպե՞ս հասկանալ՝ բավարարում է կրծքի կաթը
ՀՀ Առողջապահության նախարարությունը պատրաստել է տեղեկագիր՝ կրծքով կերակրող մայրերի համար, որում նշված է․
«Հիշե՛ք՝
- Եթե միայն կրծքով սնվող երեխան առաջին վեց ամիսների ընթացքում քաշն ավելացնում է ամսական 500 գրամով կամ ավելի, ուրեմն` նա բավարար քանակությամբ կաթ է ստանում:
- Եթե երեխային կերակրում եք միայն կրծքով, ջուր չեք տալիս, և նա օրվա ընթացքում միզում է 6 անգամ կամ ավելի հաճախ, իսկ մեզն անգույն է կամ բաց դեղնավուն, ուրեմն` երեխան բավարար քանակությամբ կաթ է ստանում:
- Հաշվի՛ առեք, որ երեխաներն աճում են անհատական տեմպերով: Բոլորովին առողջ որոշ երեխաներ կարող են 1-2 շաբաթ քաշը քիչ ավելացնել, հետո հաճախ կերակրվել և լրացնել բաց թողածը:
- Եթե Ձեր երեխայի քաշի ավելացումն ավելի քիչ է, պետք չէ խուճապի մատնվել և երեխային արհեստական սնունդ տալ: Պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ և ավելի հաճախ կերակրել:
- Հարկ չկա մտահոգվելու կաթի որակի կամ քանակի մասին, քանի որ կրծքի կաթն անընդհատ փոփոխվում է՝ միշտ հարմարվելով երեխայի պահանջներին, իսկ ըստ պահանջի և ճիշտ դիրքում երեխային կերակրելը ապահովում է կաթի բավարար քանակը։
- Երեխային հաճախակի և ճիշտ դիրքով կերակրելը կավելացնի մոր կաթնարտադրությունը: Այդպիսով, երեխան կարող է կարգավորել իր պահանջը` մոր կողմից արտադրվող կաթի քանակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին