Զախարովա. Մոսկվայում գոհունակությամբ ընդունեցին Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունը
«Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը ՝ հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրության հաստատմամբ»,-այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է՝ ողջունում են Բաքվի և Երևանի միջև համաձայնությունը հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման վերաբերյալ։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ է քաշել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով կալանավորներին փոխանակելու գաղափարը։
«Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին համահունչ։ Պատրաստ ենք այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղհասարակության միջոցով շփումների հարցում»,-ասել է նա։
Նա ողջունել է Երևանի որոշումը՝ Ադրբեջանի օգտին իր թեկնածությունը հանելու բարի կամքի դրսևորում ցուցաբերելում իչպես նաև Ադրբեջանի բարի կամքի քայլի վերաբերյալ։
Հիշեցնենք, ըստ հայտարարության, որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը:
Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:
«Ռուսական կողմը կապ է հաստատել Բաքվի և Երևանի հետ՝ նպատակ ունենալով հասնել ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի շուրջ ընդհանուր համաձայնության»,-նշել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Որ ադրբեջանցին հորս չսպաներ, մեր 32 տղաները պիտի Բաքվում մնայի՞ն․ ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի
- ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Ալիևին ու Փաշինյանին
- Խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա. Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը