Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը ողջունել են ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Թուրքիան։ Ռուսաստանից դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չի հնչել։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը դրա համար պատճառ ունի։
«Հիմա մի գործընթաց է տեղի ունենում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, մրցակցություն կա, թե ով է լինելու խաղաղության պայմանագրի վերջին խոսքի տերը։ Այդ գործընթացում համատեղ հայտարարությունն ու գերիների փոխանակումը մի առանձին դետալ է այդ ընդհանուր գործընթացում։ Օդում կախված լուրերի, այլ աղբյուրների համաձայն, վերադարձողների թվում պետք է լիներ նաև Արցախի Հանրապետության նախկին ղեկավար կազմը։ Բայց ամերիկյան կողմը դա հանել է տվել ցուցակից։ Կան նման տեղեկություններ, որոքանո՞վ են ճիշտ, չեմ կարող ասել։ Փաստացի Ադրբեջանը համաձայնել է այդ տարբերակին, դա ռուսական կողմին փաստի առաջ է կանգնացրել, դա ռուսական կողմի համար ցանկալի չի եղել։ Հատկապես Ռուբեն Վարդանյանի վերադարձը ռուսական կողմի համար խիստ ցանկալի էր, քանի որ չեմ կարծում, որ Վարդանյանն ինքը որոշեց գնալ Ղարաբաղ։ Բնականաբար դա, Ռուսաստանի ղեկավար կազմի, առնվազն մի մասի, որոշմամբ է գնացել։ Փաստարոնե ռուսները ուզում էին նրան հանել, չստացվեց»,-ասաց նա։
Նրա խոսքով, Ռուսաստանի համար շատ կարևոր էր Ռուբեն Վարդանյանի ու մյուս նախկին պաշտոնյաների ազատումը։
«Սա է միգուցե պատճառը, որ դեռ Մարիա Զախարովան որևէ հայտարարություն չի արել։ Սա այն հարցն է, որի մասին նա երեկոյան պետք է հայտարարություն տարածեր: Իհարկե, հետո կարող է դուրս գալ, ասել՝ ողջունում ենք, և այլն, և այլն, բայց ամեն դեպքում փաստ է, որ ինքը լռում է։ Դա արդեն ինչ-որ բան է նշանակում»,-ասաց Արմեն Բադալյանը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա. Բորել
- Թուրքիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկելու որոշումը
- Բաքվի բանտերից ազատ արձակվողների մեջ չկան Արցախի ղեկավարները և կեղծ մեղադրանքով դատապարտված երկու արցախցի
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը