Թուրքիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկելու որոշումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարությամբ համատեղ հայտարարությունը։
«Մենք ողջունում ենք երկու երկրի միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշ կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որը հայտարարվել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ: Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլերի շուրջ քննարկումները շարունակելու որոշմանը։
Ցանկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում, որը կդառնա կարևոր իրադարձություններից մեկը Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման գործընթացում», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ երեկ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի. «Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Վերադարձրու հորս, պոռոտախոս, ստախոս. դիվերսանտի զոհի դուստրը՝ Փաշինյանին
- Ադրբեջանը հրապարակել է ազատ արձակվող հայ ռազմագերիների անունները
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը