Գերիների վերադարձը ժամերի, օրերի հարց է. Սարգիս Խանդանյան
«Գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում, ժամերի կամ օրերի հարց է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա նշեց, որ գերիների հանձնումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենալու։
Ս.Խանդանյանը հաստատեց, որ գերիների փոխանակման շրջանակում ադրբեջանական կողմին է փոխանցվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդին սպանած և ՀՀ-ում ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայողին։
«Մինչև գերիները չհատեն ՀՀ սահմանը, խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ չշրջանառել անուններ, քանի որ դա կարող է ծանր լինել գերիների հարազատների համար»,- ասաց նա։
Ս.Խանդանյանի խոսքով, տեղի ունեցածը Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունք է։ Նա նշեց, որ հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա, բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև:
Հիշեցնենք, որ երեկ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի. «Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա. Բորել
- Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարության մառախուղի էֆեկտը. Ոսկանապատ
- Անհայտ կորածի հայր. Բոլոր 32 գերիների անուն-ազգանուները դողացող սրտով կարդացի
- Թուրքիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկելու որոշումը
- Վերադարձրու հորս, պոռոտախոս, ստախոս. դիվերսանտի զոհի դուստրը՝ Փաշինյանին
- Ադրբեջանը հրապարակել է ազատ արձակվող հայ ռազմագերիների անունները
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան