ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Ալիևին ու Փաշինյանին
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը երկու ադրբեջանցի և երեսուներկու հայ կալանավորների ազատ արձակման վերաբերյալ։
«Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է, քանի որ կողմերը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար։
Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին»,-ասված է պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա. Բորել
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան