Ալավերդիում նոր քաղաքապետի երդմանն ընդառաջ բազմաթիվ կարմիր բերետավորներ են բերվել
Ալավերդու համայնքապետարան բազմաթիվ կարմիրբերետավորներ են բերվել, որպեսզի ավագանու ՔՊ-ական անդամների կողմից դեկտեմբերի 5-ին ընտրված նոր քաղաքապետը երդվի։
Հիշեցնենք, որ Ալավերդիի ավագանին 14 կողմ ձայներով անվստտահության հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ համայնքապետ Արկադի Թամազյանին։
Նույն նիստում ընդունած որոշմամբ, համայնքի ղեկավար ընտրեցին ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
Վկայակոչելով ՏԻՄ մասին օրենքը՝ հայտարարվեց, որ Ղումաշյանը կստանձնի լիազորությունները ընտրվելուց հետո երրորդ օրացույցային օրը ավագանի նիստում բնակիչների նկատմամավ տված երդումով։
Նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին ժամը 11։00-ին համայնքապետարանի շենքի ավագանու նիստերի դահլիճում։
Հիշեցնենք, որ Ալավերդի ղեկավարումն իրականացվում էր ՀԱԿ-ի և «Ապրելու երկիր» կուսակցության
Միջև ստորագրված կոալիցիոն հուշագրով։
«Մենք մնում ենք մեր պնդմանը՝ Ալավերդիում ոստիկանական ուժերի կողմից հեղաշրջում է եղել։
ՔՊ-ն համայնքներում իշխանություն խլելու մոլուցքով է տառապում, ամեն ինչի պատրաստ է՝ չկարևորելով դրանց զարգացումը։ Հետևապես բոլոր զարգացումների պատասխանատվությունն էլ կրելու է ինքը։ Մենք շարունակելու ենք տեր կանգնել մեր իրավունքին ու ժողովրդի ընտրությանը»,-հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան
- «Հրապարակ». Խուլիգանական, ապօրինի սցենարով վերցրին Ալավերդին, հաջորդը՝ Գյումրին է
- «Փաստ». Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել
- Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է.Արման Թաթոյան
- Դանիել Իոաննիսյան. Ալավերդիում տեղի ունեցած մեկ դրվագով կներկայացնենք հանցագործության մասին հաղորդում
- Զուրաբյան. ՔՊ-ն անցավ զենքին, որին կատարելապես է տիրապետում՝ խուժանության ու գյադայության
- Արեն Մկրտչյանը հինգ տարի պատգամավոր է եղել, ի՞նչ է արել Ալավերդիի համար. Ակցիա
- «Հըլը խելոք մնա, ձեռնե՛րդ», «Մի հատ դուրս հանեք սրան». Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում
- Լևոն Զուրաբյան. Այս իշխանությունը չի հանդուրժում ընդդիմադիր ընտրված որևէ է ներկայացուցչի
- Թեժ ու լարված իրավիճակ է Ալավերդիում, ավելի քան հազար ոստիկան է բերվել. Մեսրոպ Առաքելյան
- «Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
- Լևոն Զուրաբյան. ՔՊ-ն վարում է բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որ նրան հավաքագրի
- Լ. Զուրաբյան. Հայաստանում գործում է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ ընտրապատժիչ հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան