Հայտնաբերվել են օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման իրավախախտման դեպքեր։
«Մասնավորապես՝ մայրաքաղաքում գործող ռետինե իրերի պատրաստման արտադրամասում գոլորշու արտադրության համար նախատեսված կաթսան շահագործվել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Իսկ Վանաձոր քաղաքի ավտոլվացման կետում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորից իրականացվել է ջրառ։ Տնտեսավարողների կողմից կատարվող ապօրինությունները կասեցվել են։
Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասվում է հաղորդագրությունում։