Ամոթալի է, որ միջազգային կառույցներն անտեսում են մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը. Մելոյան
«Շատ խնդրահարույց պայմաններում ենք այսօր գտնվում, որովհետև մարդու իրավունքների պաշտապանությունն այն հերթական բնագավառնբերից է, որի շուրջ հանրության մեջ ծայրահեղ երկբևեռ մոտեցում է ձևավորված»,-Այլընտրանքային նախագծերի խմբի նախաձեռնած «Մարդու իրավունքները՝ Հայստանում» խորագրով քննարկմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ մի կողմից օրվա իշխանությունն իրեն դրոշակ է դարձրել և անհամեստորեն իրեն գովերգում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը դրական ուղեծրում պահելու առումով, որին իբր իրենք հասել են և մյուս կողմից կա փաստացի իրավիճակ, երբ մարդու հիմնարար իրավունքները պարբերաբար ոտնահարվում են։
Գոհար Մելոյանն ասաց, որ իշխանությունները որպես մարդու իրավունքների ազատության հիմնավորում ներկայացնում են այն պնդումը, թե Հայաստանում քաղաքացին անարգել կարող է իշխանություններին պիտակավորել։
«Մյուս կողմից ունենք իրականություն, երբ բազմաթիվ քաղբանտարկյալներ են առկա, հենց առաջին հերթին խոսքի իրավունքի հիմնարար իրավունքի իրացման հետևանքով»,-հայտարարեց սահմանագրագետը՝ հիշեցնելով որ ֆեյսբուքյան գրառման համար ոչ միայն մեղադրանք է առաջադրվում, այլև մեկուսացվում են։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում գործադիր իշխանության ղեկավարի կոչով շրջափակվում են դատարանները, օերնսդիր մարմինը, երբ քաղաքական նպատակահարմարությամբ ճնշումներ են կիրառվում ՍԴ-ի նկատմամբ, երբ ԲԴԽ-ն վերածվում է դատավորներին պատժող մահակի։
Շեշտելով, որ գործող իշխանությունները նաև հանրային կարծքն այլևոս հաշվի չեն առնում՝ սահմանադրագետը նշեց, որ շատ կարևոր օրենքներ ընդունվում են արագացված կարգով՝ առանց շահագրգիռ հանրային քննարկումների։
Գոհար Մելոյանն անդրադարձավ նաև միջազգային կառույցների գործողություններին՝ հայտարարելով. «Այն ամոթալի իրավիճակի հետ ենք առնչվում երբ նույն միջազգային կառույցներն անտեսում են մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը՝ զուտ տվյալ օրվա իշխանությւոնների հետ զանազան քաղաքական պայմանավորվածություններից ելնելով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները