Որ ադրբեջանցին հորս չսպաներ, մեր 32 տղաները պիտի Բաքվում մնայի՞ն․ ԶՊՄԿ սպանված պահնորդի որդի
«Իմացա, որ հորս սպանող ադրբեջանցուն ու իր հետ Հայաստան հասած ադրբեջանցի զինծառայողին ուղարկում են Ադրբեջան 32 հայ գերու դիմաց, բայց այնպես չէ, որ այս որոշում ինձ համար ընդունելի է։ Այսինքն, եթե այդ դեպքը չլիներ, ադրբեջանցին չմտներ Հայաստան, հորս չսպաներ, 32 գերիներին չէ՞ին վերադարձնելու»,-MediaHub-ի հետ զրույցում ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը:
Աղբյուրը հիշեցնում է՝ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գերեվարված 32 հայի է վերադարձնելու Հայաստանին 2 ադրբեջանցու դիմաց։ Այդ երկու ադրբեջանցիները ապրիլի 10-ին Հայաստանի պետական սահմանը հատած զինծառայողներն են՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը և Հուսեյն Ահլիմանի Ախունդովը, որը ԶՊՄԿ աշխատակցին էր սպանել։
Երկու օր առաջ էլ Ժորժ Մելիքսեթյանը MediaHub-ին փոխանցել է՝ իր պահանջը դատարանը բավարարել է, այսինքն հորը սպանած Ախունդովը ցմահ է դատապարվել, բայց սա իր համար տարօրինակ էր, որովհետև որոշումը ժամանակից շուտ էր կայացվել։ Այսօր արդեն Ժորժի մտահոգություններն իրենց պատասխանը ստացան։
«Սա ինձ համար ընդունելի չէ, չնայած, որ կանխատեսում էինք։ Այդ մտքի հետ ո՞նց հաշտվենք։ Եթե չգային, մարդ չսպանեին, պատահական չբռնվեին, մեր բոլոր տղաները պիտի այնտեղ մնայի՞ն։ Լոգիկան չեմ հասկանում։ Ամենավատն էն ա, որ ոչինչ փոխել չենք կարող, որ մեր կառավարությունը մեր կողմը չի բռնել, այլ թուրքի կողմից»,-ասել է ադրբեջանցու կողմից դաժանաբար սպանված պահնորդի որդին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան