Նույն ծագման մրգով գեռնված 8 բեռնատարերից 2-ին Լարսում արգելել են մտնել ՌԴ. Հարություն Մնացականյան
Երկու շաբաթ առաջ Վերին Լարսում կրկին հայկական բեռնատարների համար խոչընդոտներ էին առաջացել։ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ էր հղել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել համապարփակ միջոցներ՝ կանխելու վարակված արտադրանքի առաքումները Ռուսաստան և տեղյակ պահելու ՌԴ գերատեսչությանը այդ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։ ՀՀ կառավարությունից հայտնեցին, որ հիմնահարցը կարգավորելու համար աշխատանքային հանդիպում են ունենում ռուսական կողմի հետ։
Panorama.am-ը կապ հաստատեց գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող ընկերության սեփականատեր, գյուղատնտես Հարություն Մնացականյանի հետ, որպեսզի պարզի, թե ինչ վիճակ է ներկայում Վերին Լարսի անցակետում։
Մնացականյանը հայտնեց, որ իր ապրանքն սեզոնային է և արդեն երկու ամիս է, ինչ չի արտահանում, բայց նախորդ օրն արտահանող իր գործընկերներից մեկը հայտնել է, որ արքայանարինջ տեղափոխող 8 բեռնատարերից 2-ը Վերին Լարսում թույլ չեն տվել հատել ՌԴ սահմանը, 6-ն անցել են, այն դեպքում, երբ բոլոր մեքենաներում եղել է նույն ծագման միրգը։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում։
- Կոլապս Վերին Լարսի անցակետում, ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
- Ռոսսելխոզնադզորն արգելել է Ադրբեջանից 36 տոննա ազնվամորու ներմուծումը Ռուսաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան