«Հրապարակ». Ինչպիսի պայքար է մղում ՔՊ-ն կոռուպցիայի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպեսև գրել էինք՝ Հայկուհի Հարությունյանը երեկ չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՔՊ-ականները տապալեցին նաև հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածու, հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի քվեարկությունը` նա էլ Հայկուհու մտերիմն է։ Հիշեցնենք, որ հանձնաժողովն այս պահին 3 անդամ ունի, 2 անդամի թափուր հաստիք, որը պետք է լրացվեր այս ընտրությամբ։ Այսպիսով՝ հանձնաժողովի աշխատանքներն առնվազն առաջիկա ամիսներին կաթվածահար են լինելու, իսկ հունվարին եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն է, այս պահին էլ բարեվարքության վարույթների քննությունն է ընթանում:
Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում մոտ մեկ ամսով հանձնաժողովի անդամներից մեկը` Լիլիթ Ավետիսյանը, գործուղվելու է Ֆրանսիա, ինչը նշանակում է, որ հանձնաժողովում քվորումի խնդիր է առաջանալու։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր հաստիքները լավագույն դեպքում կհամալրվեն մարտ ամսին: Բայց իշխանությանը ձեռնտու է հնարավորինս երկար պարալիզացված պահել այս հանձնաժողովի աշխատանքները, որ իրենց ներկայացուցիչների դեմ հարուցված 25 վարույթները չավարտվեն: Ահա՝ այսպիսի պայքար կոռուպցիայի դեմ: Հանձնաժողովի նախագահի պարտականությունները երեկվանից դրվել են հանձնաժողովի ամենաավագ անդամի՝ Մարիամ Գալստյանի վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Իրականում կանանց թիրախավորում են հենց ՔՊ-ականները
- «Հրապարակ». Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից
- «Ժողովուրդ». Ովքեր են մասնակցելու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովին
- «Հրապարակ». Ոստիկանական զորքեր են տեղակայել Ալավերդու մատույցներում, որ ապօրինաբար ընտրվածին պաշտպանեն իր ընտրողներից
- «Ժողովուրդ». Ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են աջակցել Արազին
- «Հրապարակ». Շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան