«Հրապարակ». Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին իրադարձությունները բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում այլևս միահեծան իշխանություն չունի, ուսապարկերը սկսել են ընդվզել առաջնորդի դեմ ու չենթարկվել: Սա ակնհայտ դարձավ ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության տապալումից: Իսկ նրան օրեր առաջ ընդունել էր անձամբ Փաշինյանը և հավաստիացրել, որ վերընտրվելու է:
Որ ամեն ինչ հարթ պետք է ընթանար՝ համոզված էր նաև թեկնածուն: Նա նիստի ընդմիջման ժամանակ ասել էր, որ եթե իմանար՝ դեմ են քվեարկելու, թեկնածությունը չէր ներկայացնի, որ ո՛չ ինքը հեղինակազրկվեր, ո՛չ կառույցը: Գրեթե նույն սցենարով ընթացավ նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանի ընտրությունը։ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ովքեր են մասնակցելու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովին
- «Հրապարակ». Ոստիկանական զորքեր են տեղակայել Ալավերդու մատույցներում, որ ապօրինաբար ընտրվածին պաշտպանեն իր ընտրողներից
- «Ժողովուրդ». Ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են աջակցել Արազին
- «Հրապարակ». Շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան