Տնտեսություն 14:35 08/12/2023 Հայաստան

ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում մեկնարկեց 25 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով տնտեսական ծրագիրը

Դեկտեմբերի 8-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն  Հայաստանի» ծրագիրը։

«Այս ծրագրի շրջանակներում մեր հետապնդած ամենակարևոր նպատակը մասնավոր հատվածի, հասարակության և կառավարության համատեղ աշխատանքն է, միմյանց հետ աշխատելու և տնտեսական հնարավորությունների ուսումնասիրելու պայմաններ ստեղծելը»,-ճեպազրույցում հայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։

Նրա խոսքով, այդ նպատակով տարբեր ծրագրե են իրականացվում և թիրախը ֆինանսական ներդրումները ներգրավելու և Հայաստանում օգտագործելու արդյունավետության բարձրացումն է։

Ջոն Ալելոն հայտնեց, որ հիմնականում աշխատելու են այն ոլորտներում որոնք Հայաստանի համար առաջնայնություն են ներկայացնում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեխոնոլոգիաների հատվածները։

Հարցին թե ծրագրում դիտարկված են Արցախից բռնագաղթածների խնդիրները՝   ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենն ասաց. «Մեր ղեկավարած ծրագրերը որոշակի ճկունություն ունեն և կարող են արձագանքել առաջացող մարտահրավերներին և կարիքներին։ Երբ ԼՂ-ից տեղահանված անձիքն ժամանեցին Հայաստան, 60 օրվա ընթացքում կազմակերպվեց մի ծրագիր և մոտ 30 հոգի հնարավորություն ստացան մեկ ամսվա ընթացքում վերապատրաստում անցնել և իրազեկվել, թե Հայաստանում ինչ հնարավորություններ կան աշխատուժի առումովր և այն շատ կարևոր է բոլոր տեղահանվածների համար»։

Միջոցառման մեկնարկային խոսքով Ալելոն ասաց  «ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, հանձնառու է աջակցել Հայաստանի տնտեսական աճին։ Դա ներառում է մասնավոր հատվածի հետ գործընկերության հաստատում՝ ներդրումներ, տեխնոլոգիաներ և գիտելիք ներգրավելու համար, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավում, ներդրումային խթանների տրամադրում և տնտեսական զարգացման քաղաքականությունների մշակում։ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իր գործունեությունը չի սկսում զրոյից։ ԱՄՆ ՄԶԳ-ն հիմնվում է տնտեսական կառավարման, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում տրամադրած իր նախկին և ընթացիկ աջակցության վրա՝ ամրապնդելու ավելի դիմակայուն Հայաստան ունենալու մեր ջանքերը»։

Նրա խոսքով՝ ծրագիրը հասցեական նախաձեռնությունների միջոցով տեխնիկական աջակցություն է տրամադրելու կառավարությանը, աշխատելու է զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնավոր հատվածի ընկերությունների և սոցիացիաների հետ։

Իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց. «Մեր հիմնական նպատակը Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումն է և այդ ուղղությամբ կամաց-կամաց տեսնում ենք դրական միտումներ»:

Նա ասաց, որ տնտեսության դիվերսիֆիկացումը չպետք է լինի որևէ  երկրի հաշվին, բայց խնդիր է դրված, որ որևէ երկիր չունենա գերակշռեղ ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա:
«Ծրագրի հիմնական նպատակն է ներդրումներ անել ներդրումային միջավայրի բարելավման նպատակով»,-ասաց Քերոբյանը՝ պարզաբանելով, որ անհրաժեշտություն կա բարձրացնել և մասնավոր ոլորտի և պետական կառույցների աշխատանքի արդյունավետությունը, այդ թվում նաև Էկոնոմիկայի նախարարությունում, որի աշխատանքից դժգոհ է նաև ինքը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, զարգացնել մրցունակությունն ու բարելավել տնտեսական կառավարումը՝ պետական և մասնավոր հատվածների հետ սերտ համագործակցության միջոցով։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է նպաստել նվազագույնը 60 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ներդրումների մոբիլիզացիային՝ «Ներդրումային մոբիլիզացման հարթակի» մշակման և ներդրման միջոցով, ինչպես նաև հնարավոր դարձնել 750 ընկերությունների վաճառքների աճը։
«Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն  Հայաստանի» ծրագրի նպատակներից է նաև նպաստել գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը՝ առանցքային իրավական փաստաթղթերի մշակման աշխատանքներին օժանդակություն ցուցաբերելու միջոցով։
«Մենք ակնկալում ենք, որ ծրագիրը կյանքի կկոչի նորարարական, կայուն և համակարգային լուծումներ և կզարգացնի միջոլորտային փոխգործակցությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, արտահանման մրցունակության ամրապնդմանը և ֆինանսական կապիտալի արդյունավետ օգտագործմանը»,-իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։                                                                                                                                                                                                                                                                                            Ծրագիրը չորս փոխլրացնող նպատակ է հետապնդում՝ բարելավել պետական գործընկեր կառույցների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները, զարգացնել թիրախային ոլորտների արտահանման ներուժն ու մրցունակությունը, խթանել կատալիտիկ ներդրումները  և աջակցել Հայաստանին՝ հաղթահարելու տնտեսական ցնցումներն ու օգտվելու ի հայտ եկող հնարավորություններից։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:14
Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով տարված. պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
 ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է․ «Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով...
Աղբյուր` Panorama.am
22:00
Հարյուրավոր դիվանագետներ հյուրնընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան․ Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Եթե որևէ այլ փաստարկ չլիներ, միայն այն հանգամանքը, որ տարբեր ռանգ ունեցող հարյուրավոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ընտրվել են շաշկի մարզաձևի տարվա լավագույնները
Օրերս Կույրերի մշակույթի տանը կայացավ ՀՀ Շաշկու ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ նիստը: Այս մասին հայտնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիան։...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
Transfermarkt-ը վերջին ամսվա ընթացքում թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
20:57
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի․ Բագրատ Սրբազան
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ինչպես ասում էին դեռ փետրվար, մարտ ամիսներին։ Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին
Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին։ Dzen.ru-ի փոխանցմամբ՝ նա ծանր վիճակում է, սակայն ողջ է մնացել։ Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ի՞նչ կապ կա Նոր Օռլեանի դեպքի և Լաս Վեգասում Tesla-ի պայթյունի միջև. BBC-ի անդրադարձը
42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում գտնվող Թել ալ-Շահմ ռազմական օբյեկտին
 Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի արևմտյան Դամասկոս նահանգում գտնվող Թել էշ-Շահմ օբյեկտին, որի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Փոփոխությունների համար հետհաշվարկը սկսվել է․ Էրդողանը վերադասավորում է Թուրքիայի կառավարությունը
Մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ Թուրքիայի կառավարությունում։ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ՝ 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոններից։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կրակոցների հետքերով դիմակավորված ոստիկանական օպերացիա է անցկացվել 4-րդ գյուղում
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Մեծ Բրիտանիայի Սթոքպորտ քաղաքի համար
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վրաստանում ցույցերը շարունակվում են
Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սրբազան Պայքարի հասցրած վնասը Փաշինյանը երբեք չի կարող վերականգնել․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Սրբազան Պայքարն այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը Փաշինյանը որևէ պարագայում...
Աղբյուր` Panorama.am
16:13
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ Այս մասին գրում է TASS-ը։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների...
Աղբյուր` Panorama.am
15:16
ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։ «Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։...
Աղբյուր` Panorama.am
14:46
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի․ Նաիրա Զոհրաբյան
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
14:33
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում․ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում։ Դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մենք չպետք է երբեք խոնարհվենք թշնամիների առաջ․ Համբիկ Սասունյան
Պայքարը շարունակվում է, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու...
Աղբյուր` Panorama.am
14:08
Իսրայելը ռմբակոծել է Գազայում տեղահանված ընտանիքների վրանային ճամբար
Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Աշխարհի ամենացուրտ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
Բերիո Հայոց թեմի առաջնորդը Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը հյուրընկալել է Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}