Միրզոյանը դրական է արձագանքել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու Բլինքենի առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները։
Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին»:
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենն անհամբեր սպասում է Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին
- Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների «կարգավորման գործընթաց»
- Բլինքենը հայտնել է Հայաստանին օգնություն տրամադրելու մտադրության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան