Դատախազի խնդրանքով Ավետիք Չալաբյանի գործով նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, այսօր «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով պետք է հրապարակվեր դատավճիռը։ Սակայն դատախազը խնդրեց նիստը հետաձգել։ Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։
«Ինձ համար անսպասելի էր դատական նիստի հետաձգումը։ Ենթադրում էի՝ այսօր կլինի եզրափակիչ նիստը, որի ընթացքում կքննարկեր պատժի հարցերը»,- դատական նիստից հետո ասաց Ա.Չալաբյանը։
Նա բացատրեց, որ հիմա երկաստիճան համակարգ է. սկզբում դատարանն ընդունում է վերդիկտ՝ որոշում է մեղավորության կամ ամեղության հարցը, հետո քննարկվում է կոնկրետ պատժամիջոցը։
«Հիմա քանի որ դատարանը դեկտեմբերի 5-ին մեղադրական վերդիկտ է տվել, անկախ նրանից, թե ինչ պատժամիջոց կորոշի, մենք բոլոր դեպքերում դա բողոքարկելու ենք։ Շարունակում ենք պնդել՝ որևէ մեղադրական դատավճիռ մենք չենք ընդունելու»,- ասաց Չալաբյանը։
Նա նշեց, որ իրենց համար անակնկալ էր, որ այսօր մեղադրանքի կողմը հրաժարվեց ելույթ ունենալուց. «Ենթադրում եմ՝ իրենց համար էլ անհասկանալի հարցեր կան։ Կարծում եմ՝ մեղադրական կողմը խնդիր ունի հասկանալու՝ ինչպես ձևակերպվել պատժի պահանջը»։
Ա.Չալաբյանն ասաց, որ իրենց համար այս հետաձգումը խելամիտ իմաստը չունի, գործընթացը ձգձգվում է, կցանկանային հենց այսօր էլ դատավճիռը լիներ, որը կբողոքարկեին։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:
Հարակից հրապարակումներ`
- Մի խմբակը չպետք է պետական լծակներն օգտագործի մարդկանց ապօրինի ազատազրկելու համար. Չալաբյան
- Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան
- ՔՊ-ն բացահայատ ցանկանում են ձախողել մեր օրենքի նախագծի ընդունումը. Չալաբյան
- Իշխող վարչակարգը, որպեսզի քողարկի իր ձախողումները, հրաժարվել է մեր անկախության հիմնաքարերից. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան