Փաշինյանի բացահայտ անհարգալից վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ իր անդրադարձն է ունենում պետական մարմինների վրա. Սոս Հակոբյան
«Վերջին բողոքի ակցիաներից, ցույցերից հետո մի շարք մարդիկ կալանավորվեցին, ձերբակալվեցին։ Կարծում եմ՝ դրանք նոր քաղաքական ընդվզումներ թույլ չտալու, մարդկանց քաղաքական իրավունքները, պահանջն ուղղակի արգելելու, սահմանափակելու, նպատակ ունի»,- «Հայաստանը՝ ապօրինությունների խաչմերուկ» թեմայով քննարկմանն ասաց փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը։
Նա նշեց, որ ձերբակալվածները, կալանավորվածները հայտնի քաղաքական գործիչներ չեն, նրանց մեջ կան նաև արցախցի երիտասարդներ։
«Այսօր քննվում է նրանցից մի քանիսի կալանքի իրավաչափության հարցը։ Չգիտենք՝ ինչ որոշումներ կկայացվեն, բայց մեղադրանքի կողմի պահանջի հիմքերից մեկն այն է, որ այդ մարդիկ կարող են կրկին հանցանք գործել։
Մի կողմ թողնենք, որ հանցանքն ապացուցված չէ, այդ ձևակերպումն ապօրինի է, բայց ցույց է տալիս իշխանությունների նպատակը, որ այս մարդիկ կրկին ցույցերի չմասնակցեն, ուղղակի քննիչը կամ դատախազը կարող է դա շարադրել միայն այդ նախադասությամբ»,- ասաց Ս.Հակոբյանը։
Փաստաբանի խոսքով, գուցե կալանքից ազատվեն կամ մի մասն ազատվի, առհասարակ գործերը կարճվեն, բայց սա նույնպես ռեպրեսիվ մեխանիզմի ահագնացնող տենդենց է, որի վրա պետք է ուշադրություն դարձնել։
Նա համոզված է, որ այս հարցերին համակարգային լուծում կարող է տրվել միայն քաղաքական իշխանությունների փոփոխությունների արդյունքում։
Փաստաբանը խոսեց մեկ այլ միտումի մասին՝ պետական որոշ մարմինների մոտ կա անթաքույց լկտիություն իրավակարգի նկատմամբ. «Ունեմ գործ, աշխատանքից ապօրինի ազատված մարդն իրացրել է իր դատական պաշտպանության իրավունքը, պետք է փոխհատուցում ստանա։ Բայց պաշտպանության նախարարությունը հրաժարվում է կատարել դատարանի, նաև հարկադիր կատարման ծառայության որոշումը։ ՊՆ-ից ասում են՝ ինչ-որ նոր հանգամանքով բողոքարկել են, բայց կատարողական վարույթի կասեցման օրենսդրական որևէ հիմք չկա։
Մեծ հաշվով ասում է՝ չեմ կատարում, չեմ կատարում դատարանի, հարկադիր կատարողի որոշումը»։
Ըստ նրա, այս ամեն ինչը մեխանիկորեն իրար հետ կապված են, ազդեցություն, հետևանք թողող հանգամանքներ են։
«Բարձրագույն իշխանության, անձամբ Նիկոլ Փաշինյանի բացահայտ անհարգալից վերաբերմունքը դատավորների նկատմամբ, դատական համակարգի ձևախեղումն իր անդրադարձն է ունենում մնացած պետական մարմինների վրա, որ իրենք էլ կարող են լկտիաբար արհամարհել ու չկատարել դատարանի որոշումը՝ ապրելով իրենց առանձին իրավակարգի աշխարհում, հորինելով նորմեր, որոնք չկան»,- ասաց փաստաբան Սոս Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ խմբակցության պատգամավորը նույնիսկ մատ էր թափ տալիս ընտրված համայնքապետի վրա. Սյուզաննա Ավետիսյան
- Բենիկ Գալստյան. Կա անձանց շրջանակ, որոնց կալանավորումն ավելի կարևոր նպատակ ունի այս իշխանությունների համար
- Ամոթալի է, որ միջազգային կառույցներն անտեսում են մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերը. Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները