Երկու շաբաթ առաջվա խնդրահարույց բեռները Վերին Լարսով անցնում են համեմատաբար հեշտ. Panorama.am-ին հայտնեց Քերոբյանը
Երկու շաբաթ առաջ Վերին Լարսում կրկին հայկական բեռնատարների համար խոչընդոտներ էին առաջացել։
ԱԺ-ում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց. «Լարսի անցակետով այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են: Խնդիրներն առաջացել էին անցակետում ուժեղացված վերահսկողություն իրականացնելու հետևանքով, որից հետո հայկական կողմը խնդիրների վերաբերյալ նախաձեռնել է քննարկումներ մի քանի մակարդակներում...Անցած ուրբաթ օրվանից հետո՝ շաբաթ օրը, մեքենաների թողունակությունը կամ անցնելը վերականգնվեց»։
Վահան Քերոբյանը նաև նշել էր, որ Հայաստանում արտադրված ապրանքները պետք է լինեն բարձրակարգ, որպեսզի հասանելիությունն այլ շուկաներին լինի ավելի մեծ և ավելի լավ գնով, և այն դրական ազդեցություն կունենք նաև ՀՀ բնակչության համար առողջության տեսանկյունից:
Panorama.am-ը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից պարզեց, թե ՌԴ-ի հետ Վերին Լարսի խնդրով աշխատանքային հանդիպումներ անցկացվո՞ւմ են, եթե՝ այո, ապա ի՞նչ փուլում են և արդյո՞ք որոշակի արդյունքներ կան։
«Այո, բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում։ Պետք է ասել, որ մենք շահագրգիռ քննարկումներ ունենք, ռուսաստանի մեր գործընկերների հետ, որպեսզի առևտուրը հնարավորինս անխոչընդոտ իրականանա։ Կա պատկերացում, թե ինչ խնդիրներ պետք է լուծվեն և այդ ուղղությամբ աշխատանք է իրականացվում։
Այս պահի դրությամբ այն բեռները, որոնք խնդրահարույց էին դեռևս երկու շաբաթ առաջ, Վերին Լասով անցնում են համեմատաբար հեշտ ձևով, այսինքը՝ այդպիսի գլոբալ խնդիրներ այս պահի դրությամբ չկան, բայց կա պատկերացում, որ մեր ընկերությունները պետք է թե՛ լավացնեն իրենց ստանդարտները, թե՛ դիվերսիֆիկացնեն իրենց արտահանման ուղղությունները»,-պատասխանեց Քերոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նույն ծագման մրգով գեռնված 8 բեռնատարերից 2-ին Լարսում արգելել են մտնել ՌԴ. Հարություն Մնացականյան
- 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. Դանիելյան
- Գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում։
- Կոլապս Վերին Լարսի անցակետում, ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին