Քաղաքական 13:01 08/12/2023 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Դրեյֆուսի գործը և մեր քաղբանտարկյալները. մարդու իրավունքների օրվան ընդառաջ

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«1898-ին Էմիլ Զոլան հրապարակեց «Ես մեղադրում եմ» հոդվածը, որը Ֆրանսիայում առաջացրեց լուրջ հասարակական ճգնաժամ։ Դրեյֆուսը ֆրանսիական բանակի սպա էր, որը ձերբակալվել էր դավաճանության համար և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Արդար դատավարությանը խոչընդոտում էր մի քանի հանգամանք. բանակը, որը շատ ազդեցիկ էր, Դրեյֆուսի ազգությունը՝ հրեա, և հանրային կարծիքը, որը պնդում էր՝ պատժել «դավաճանին»։

Է. Զոլան իր հոդվածում առաջին տեղում դրեց արդարադատությունը և իր հեղինակությամբ ֆրանսիական հանրային վերնախավի մի մեծ հատվածի կոնսոլիդացրեց իր շուրջ։ Կար մամուլ, կար բարիկադավորված հասարակություն, որը սակայն մի պահից սկսած՝ պահանջում էր միայն մեկ բան՝ արդարություն։ Սուր սոցիալական կոնֆլիկտից ֆրանսիական հասարակությունը դուրս եկավ ավելի ուժեղ, ավելի հասունացած։ Ի վերջո, Դրեյֆուսը արդարացվեց։ Այս պատմությունը Ֆրանսիայի առողջ զարգացման հարցում ունեցել է կարևոր նշանակություն և բեկումնային պահ եղավ աշխարհում քաղաքացիական հասարակության զարգացման մեջ։

Հայաստանը՝ անօրինականությունների խաչմերուկ՝ Էմիլ Զոլայի բացակայությամբ

Արմեն Աշոտյանի գործ

Հայաստանում հնարավոր չէ գտնել բանական մարդու, որը չգիտի, թե ինչու է Աշոտյանը բանտում։ Բոլորը գիտեն, որ նա անազատության մեջ է իր քաղաքական հայացքների և իր գործունեության համար։ «Աշոտյանին ես միշտ էլ չէի սիրում» ձևակերպումն ուղղակի արդարացում է՝ պախկվելու, անձայն լինելու համար։  Արդարադատություն պետք է պահանջել բոլորի համար, ու անձնական նախասիրությունները կապ չունեն։

Լևոն Քոչարյանի դեպք

Լ. Քոչարյանի դեպքը աֆրիկյան, լատինաամերիկյան գեշ ռեժիմներին բնորոշ պատմություն է։ Մարդը ցուցադրաբար ենթարկվում է հարձակման, իշխանությունը դրանով ինչ-որ բան է ուզում հասկացնել (ամեն ինչ աչքիդ առաջ է), հետո նրան  բանտարկում են և մեղադրում լրիվ հակառակի մեջ։ Իշխանությունը 3 մլն մարդու այսպիսով հասկացնում է, որ ցանկացածիդ հետ նման կերպ կարող եմ վարվել։ Ու քաղաքացիական տհասություն է՝ այստեղ քաղաքական հայացքների կամ նախագահ Քոչարյանի հանդեպ այս կամ վերաբերմունքը որպես արդարացման փաստարկ բերելը։

Գեներալ Խաչատուրովի բանտարկությունը

Գ. Խաչատուրովը երկար ժամանակ  անազատության մեջ էր։ Խաչատուրովն այն դեմքն է, որը չէր առաջացնում հակակրանք հանրային որևէ շերտի մոտ, և նրա պաշտպանության-արդարադատության պահանջով կարելի էր վարակել շատ լայն շերտերի։ Ի վերջո, սա այն գեներալն էր, որով պարծենում էր հասարակությունը տավուշյան մարտերի ժամանակ։ Բայց հասարակությունը լռեց։ Մինչև մեր հասարակությունը չսովորի պահանջել արդարություն, արդարադատություն և չզարգանա այն աստիճանի, որ պայքարի դրա համար, մենք ապրելու ենք շատ անդուր փուլեր։

Գագիկ Ծառուկյանի գործ

Գ. Ծառուկյանին դատում են ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդկանց 10 հազար դրամ տալու համար։
Երբ մի ամբողջ ժողովուրդ գիտի և թերևս մասնակից է 1995-ից բոլոր ընտրությունների կասկածելի ընթացքին և արդյունքներին, տեղյակ է ընտրական համակարգի որակի և մեխանիզմների մասին, այդ ֆոնին իրավապահ և գործող քաղաքական համակարգը բեմադրում է իբր ընտրական արդարությանը նվիրված քրգործ, բանտարկում է Ծառուկյանին, ու մենք ձևացնում ենք, թե սա նորմալ է։
Բոլորը՝ դատախազը, քննիչը, դատավորը, իշխանական մեդիան,ԲՀԿ ցուցակներում ու այնուհետև ՔՊ-ում հանգրվանածները, հասարակությունը, բոլոր գիտեն որ սա անլուրջ է, բայց բոլորը դառնում են մեծ կեղծիքի մասնակից։ Ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու ընտրական համակարգի խորքային արատները. իհարկե՝ ոչ։ Ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու, թե «մեզ Ղարաբաղ պետք չի, Սյունիք պետք չի» արժեհամակարգով քաղաքացին ազատ ընտրությամբ ինչ կարող է անել, ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու, թե ինչ է պետք անել, որ ՀՀ քաղաքացին իր ազատ, բայց չգիտակցված քվեով չսպանի պետությունը։ Ոչ ոք սրա մասին չի մտածում։ Խնդիրը մարդուն ինչ-որ այլ մոտիվացիայով վատություն  անելն է ու որևէ առիթով բանտարկելը. դա հասկանում են բոլորը, բայց սա ևս արդեն «նոր նորմալի» մաս է։

Մամիկոն Ասլանյանի գործ

Մարդը բանտարկված է մեկ պարզ պատճառով. հաղթել է ՏԻՄ ընտրություններում։ Սա գիտեն բոլորը՝ ընտրողները, բռնողները, սիրողները-չսիրողները, վանաձորցիները։ Բայց մենք չենք անում մի պարզ բան՝ չենք պահանջում արդարադատություն։ Չենք պայքարում, որ դադարեցվի մարդկանց խոշտանգումը։

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը բանտարկվեց, Ավետիք Չալաբյանը բանտարկվեց, Նարեկ Մալյանն անազատության մեջ է, Հրանտ Բագրատյան՝ քրեական գործ, Գառնիկ Իսագուլյան՝ բանտարկվեց։ Բազմաթիվ ակտիվիստներ, ընդամենը սոցցանցերում էմոցիոնալ գրառումների համար ենթարկվում են հետապնդման, Տաթևիկ Վիրաբյանը և ծայրահեղ վիճակում գտնվող արցախցի այլ երիտասարդներ կալանավորվեցին ու հետապնդվեցին։ Քրեական գործեր բազմաթիվ հանրային գործիչների հանդեպ, Ավետիք Իշխանյանի գրառման վրա հարուցված գործը՝ վառ օրինակ։

Էմիլ Զոլայի բացակա կոչը

Արդարադատության մասին այլասերված պատկերացումներ ունեն և´ քաղաքական իշխանությունները, և´ դատաիրավական համակարգի պատասխանատուները, և´ լայն հասարակությունը, որը միշտ ուրախանում է բանտում նստած մարդով, անարդար դատավարություններով և ըստ նախասիրության տրվող կալանքներով։ Նման պայմաններում է սուր զգացվում Էմիլ Զոլայի պես բեկումնային անհատների բացակայությունը, ովքեր իրենց հեղինակությամբ հասարակություններին կպարտադրեն ճիշտ արժեքներ և ճիշտ մտածողություն։
Մենք ունենք բարձր որակի փաստաբաններ, որոնք նաև լավ քաղաքացիներ են։ Բայց փաստաբանները մնացել են մենակ՝ դատաիրավական ԳՈՒԼԱԳԻ առաջ, և նրանք հաճախ, բնական է, պարտվում են։
Ո՞վ կարող է կասեցնել 2018-ին փողոցից եկած ռեժիմի արյան պահանջը. միայն՝ հասարակությունը։ Բայց հասարակությանը պետք է սթափեցնել ու կոնսոլիդացնել։ Ինչպե՞ս։
Իրականում տարբերակները քիչ են։ Պետք է հիշենք, որ անմեղ մարդկանց կալանավորում, կեղծ գործեր հարուցում, դատում, ճակատագրերի հետ խաղում են կենդանի մարդիկ՝ քննիչ, դատախազ, դատավոր։ Դատաիրավական գիլյոտինը կազմված է մարդկանցից։
Անհրաժեշտ է սթափեցնել այդ մարդկանց ու սթափեցնել լայն հասարակությանը։

Անձամբ ես տեսնում եմ հետևյալ ազդեցիկ խոսքի հնարավորությունը.

- Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Առաջինի կոչը՝ ուղղված դատախազներին, քննիչներին, դատավորներին, որ չի կարելի մարդկանց անիրավի դատապարտել, չի կարելի խաղալ մարդկային ճակատագրերի հետ։ Որ դա ծանր մեղք է։ Ու կոչ լայն հասարակությանը, որ երկրում տեղի են ունենում ահռելի ծավալի անօրինականություններ։
- Աշխարհի ազդեցիկ հայերի համատեղ կոչը՝ նույն շեշտադրումներով։

Գուցե իմ առաջարկները լավագույնը չեն, բայց ինչ-որ բան անելը ավելի ճիշտ է, քան մնալ դիտորդ՝ հրեշավոր մեքենայի անօրինականությունների հանդեպ։ Զսպող բոլոր ինստիտուտները կազմաքանդված են, ուրեմն պետք է գտնել այլ, ոչ ստանդարտ տարբերակներ»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}