Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակելու մասին
Կրեմլում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին «Ոսկե աստղի» շքանշաններ հանձնելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կառաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Եթե նա հաղթի, սա կլինի նրա հինգերորդ ժամկետը պետության ղեկավարի պաշտոնում։
«Կոմերսանտ»-ի թղթակիցը հայտնում է, որ արարողությունից հետո նախագահը զրուցել է պարգևատրված հերոսների հետ։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոս Արտյոմ Ժոգան խնդրել է Վլադիմիր Պուտինին մասնակցել ընտրություններին։ Մնացածը միացել են այդ խնդրանքին։ Նախագահը համաձայնել է։
Դեկտեմբերի 6-ին Դաշնության խորհուրդը նախագահական ընտրություններ է նշանակել 2024 թվականի մարտի 17-ին։ Դրանք տեղի կունենան երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ ԿԸՀ-ն որոշում կկայացնի Ռուսաստանի նոր շրջաններում ընտրություններն անցկացնելու մասին մինչև դեկտեմբերի 12-ը՝ անվտանգության աշխատակիցների հետ խորհրդակցություններից հետո։ Հասարակական կարծիքի հիմնադրամի տվյալներով՝ ռուսաստանցիների 70%-ն առաջկցում է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը նոր նախագահական ժամկետում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին