Ինձ հայտնի առնվազն 10-րդ դեպքն է, երբ դպրոց գնալու ճանապարհին երեխաները ենթարկվում են շների հարձակման. Փաստաբան
«Ցանկացած երեխայի մահվան դեպք ոչ միայն պետք է քննվի, այլ նաև հանգեցնի հետևությունների ու օրենսդրական կամ առօրյա փոփոխություններ բերի»,- նման տեսակետ է հայտնել փաստաբան Դավիթ Թումասյանը։
««Երեխա – շուն» միջադեպը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, և որքան էլ կենդանասերները մեղադրում են մարդկանց շների ագրեսիվ վարքագծի ձևավորման մեջ, երեխաներին, ովքեր հաճախ հարձակվում են՝ պաշտպանվելու կամ չվախենալու համար, և այլ պատճառներ են բերում արդարացնելու որոշ շների վարքը, հաստատ մահացած երեխան այդ ագրեսիայի մեղավորը չէր և չպետք է տուժեր ոչ այդ շներից, ոչ էլ մարդկանց ագրեսիայով ագրեսիվացած շներից….
Ինձ հայտնի առնվազն 10-րդ դեպքն է, երբ դպրոց գնալու ճանապարհին երեխաները ենթարկվում են շների հարձակման և նրանց կրթության իրավունքի իրացումը տեխնիկապես դառնում է անհնարին: Եվ կապ չունի, շունն է երեխային կծել, թե շնից փախնելուց երեխան ընկել է... Որոշ երեխաներ դպրոց գնալուց գրպանում կամ պայուսակում շան կեր են տանում, որ եթե կենդանիները մոտենան, նա նրանց կերակրի ու հանգիստ գնա դպրոց: Սակայն նշեմ, որ երեխան պարտավոր չէ դա անի իր անվտանգությունն ապահովելու համար: Ավելին, նման վարքագծով ինքը կենդանու մոտ ձևավորում է պայմանական ռեֆլեքս, որ դպրոցական պայուսակով երեխան նրան կարող է սնունդ տա, և պայուսակով մեկ այլ երեխային մոտենալով՝ շունը միգուցե սնունդ է ուզում, սակայն երեխան սնունդ չունի և տրամաբանական է կարող է վախենալ իր ուղղությամբ վազող շնից:
Բնավ դեմ չլինելով շների ազատ զբոսանքին, միևնույնն է կպաշտպանեմ երեխաներին և «երեխա – շուն» հարաբերություններում կհիշեցնեմ, որ կա երեխայի լավագույն շահ, որն ապահովելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունն է: Հետևաբար,
1) կա՛մ պետք է արդյունավետորեն կազմակերպել շների ստերջացումը, որ չբազմանան, իսկ հարկ եղած դեպքում՝ շների խնամքի կազմակերպումը հատուկ տարածքներում, դրան զուգահեռ՝ հետևողականորեն տույժի ենթարկելով կենդանիների այն սեփականատերերին, ովքեր լքում են իրենց կենդանիներին՝ թողնելով փողոցում (և տույժը պետք է լինի այնպիսին, որ դրա հաշվին հնարավոր լինի կազմակերպել այդ կենդանու խնամքը),
2) կա՛մ էլ դպրոցների և երեխաների գտնվելու այլ վայրերի (մանկապարտեզ, սպորտդպրոց, խաղահրապարակ և այլն) մոտակայքում մշտապես կազմակերպել վերահսկողություն՝ հատուկ միջոցներով զինված՝ էլեկտաշոկեր, քնաբեր կրակող սրվակներ և այլն, մասնագետների կողմից: Ընդ որում, այդ մասնագետները պետք է վերապատրաստվեն հատուկ միջոցները կիրառելու և երեխայակենտրոն ու կենդանասեր վարքագիծ դրսևորելու վերաբերյալ»,- գրել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Սուրենավանում 7-ամյա տղայի մահվան պատճառների մասին
- Սուրենավանում շների հարձակման հետևանքով երեխայի սիրտն է ճաքել. Մանրամասներ
- Սուրենավանում շների հարձակման հետևանքով 7 տարեկան երեխա է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան